×

Մեկնարկում է հայկական գինիների առաջխաղացումը Ռուսաստանում

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի սոմելյեների եւ փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ, որը գլխավորում է Արթուր Սարգսյանը:

ՌՍՓՄ-ն կկազմակերպի ռուսերեն լեզվով ուսումնական նյութերի համակարգումը, կմշակի ուսումնական դասընթացներ Հայաստանի գինեգործության պատմության, խաղողի տեսակների եւ ապրանքանիշերի վերաբերյալ: Նախատեսված են նաեւ մի շարք դասախոսություններ եւ սեմինարներ:

ՌՍՓՄ-ն կզբաղվի նաեւ «Հայկական գինիները Ռուսաստանում» տեղեկատվական արշավով եւ կպատրաստի սոմելյեների եւ լրագրողների այցերը Հայաստանի
գինու գործարաններ:

Սեպտեմբերի 20-ին ВДНХ-ի «Հայաստան» տաղավարում հայկական գինու փառատոնի շրջանակներում կհայտարարվի հայկական գինիների ռուսաստանյան շուկայում առաջխաղացման մեկնարկի մասին:

«Այս յուրահատուկ երկիրը նոր է բացվում գինու աշխարհի համար: Բարձր լեռնային խաղողի այգիներ, հրաբխային հողեր, խաղողի ավտոխտոն սորտեր, կարասներ:
Շատ եմ ցանկանում, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալեն որպես բարձրորակ ու յուրահատուկ գինեգործական երկիր», - ասել է Արթուր Սարգսյանը:

«Համաձայնագիրը հայ գինեգործների եւ պաշտոնյաների վստահության նշան է Սոմելյեների եւ փորձագետների մասնագիտական ասոցիացիայի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, որը երկար տարիներ իր նախաձեռնությամբ համակարգված աշխատում է մեր երկրի գինու բրենդին աջակցելու ուղղությամբ», - ասել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զառա Մուրադյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին