×

Քննարկվում է Եվրոպայում հայկական գինիների միասնական պահեստի հարցը

Գինեգործության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայում հայկական գինիների միասնական լոգիստիկ պահեստի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից հայտնում են, որ «Եվրոպայում հայկական գինիների միասնական լոգիստիկ պահեստի ստեղծում» ծրագրի նպատակն է Եվրոպայում ստեղծել իրացման հավասար պայմաններ հայկական գինեգործական արտադրանքի համար՝ խնայելով գինեգործարանների ժամանակը, մարդկային եւ ֆինանսական միջոցները:

Ծրագիրն իրականացվում է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈւ Հարավային Կովկասում» ծրագրի հետ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին