«Մարան» ընկերությունը Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերևույթից 2050-2070 մետր բարձրության վրա խաղողի այգի է հիմնում, որը մշակվելու է օրգանիկ տեխնոլոգիաներով։
«Մարան» ընկերությունը հայտնել է, որ այգին «ամբողջությամբ լինելու է կենսաբազմազանության պահպանման փիլիսոփայության մեջ»։
«Սա նախադեպը չունեցող նորարարական ծրագիր է, որը կարեւոր նշանակություն է ստանում խաղողագործության ու գինեգործության ոլորտում առկա բազմաթիվ մարտահրավերների ու հատկապես` կլիմայական գլոբալ փոփոխությունների համատեքստում:
Գլոբալ տաքացումն անխուսափելիորեն անդրադառնում է ոլորտի հետագա զարգացման վրա, ստիպում արմատապես վերանայել առկա ռեսուրսները: Մասնավորապես՝ հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 20-30 տարում Արարատյան գոգավորությունը կդառնա ոչ պիտանի որակյալ խաղողագործության, առավել եւս` գինեգործության համար: Միեւնույն ժամանակ հանրապետությունում ունենք հազարավոր հեկտարներ բարձրադիր, սակավ օգտագործվող հողային ֆոնդ։ Սա նշանակում է, որ պետք է հենց այսօր սկսել մտածել խաղողը դեպի լեռներ տանելու, բարձր լեռնային խաղողագործության եւ գինեգործության կայուն եւ երկարատեւ զարգացման մասին։ Ճիշտ մեկնարկի պարագայում մեկ-երկու տասնամյակ հետո կունենանք գիտա-արտադրական հարուստ փորձ, զարգացման հստակ նախանշված ուղղություններ եւ դրանց իրականացման մեթոդներ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ծրագրի հետազոտական մասը մեկնարկել է տարեսկզբին, հիմնվել է տեղածին սորտերի տնկարան: Ներկայում իրականացվում են տարածքի տեղաձեւման աշխատանքներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: