×

Լուսանկարը՝ cnn.com

Johnnie Walker-ը կարտադրվի թղթե շշերում

Diageo ընկերությունը 2021 թվականից կսկսի արտադրել Johnnie Walker վիսքին թղթե շշերում: 

Ընկերությունում նշել են, որ շիշը պատրաստվելու է էկոլոգիապես մաքուր փայտից եւ ամբողջությամբ վերամշակման ենթակա է լինելու, գրում է Վեդոմոստին:

Շշի ստեղծման աշխատանքները տարվում են Pulpex Limited ընկերության հետ համատեղ, որը ծրագրում է գործընկերային միավորում ստեղծել, որի կազմի մեջ կմտնեն նաեւ Unilever-ը եւ PepsiCo-ն: Սպասվում է, որ 2021 թվականին այդ ընկերությունները եւս կսկսեն ըմպելիքներ արտադրել թղթե շշերում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին