«Լուդինգ» ընկերությունների խումբը հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի հետ ստեղծել է «Այվազովսկի» համատեղ ապրանքանիշը՝ Ռուսաստանում առաջ մղելու համար:
Երկու տարվա ընթացքում գործընկերները մտադիր են 10 միլիոն դոլար ներդնել եւ դուրս բերել արտադրանքը ոլորտի առաջին եռյակ, գրում է «Կոմերսանտը»:
Արտադրանքը, որի վաճառքը կսկսվի Ռուսաստանում հուլիսի կեսերին, հավասար հիմունքներով պատկանում է գործընկերներին: Մինչեւ 2021 թվականը «Լուդինգը» ակնկալում է վաճառել ավելի քան 3,5 միլիոն լիտր խմիչք, իսկ մինչեւ 2023 թվականը դարձնել «Այվազովսկին» պրեմիում հայկական կոնյակների դասի երեք առաջատարներից մեկը:
«Կոմերսանտը» նշում է, որ «ՄԱՊ-ի հետ գործարքն իր պորտֆելում պրեմիում հայկական կոնյակ ավելացնելու Լուդինգի երկրորդ փորձն է՝ Ռուսաստանում «Նոյ» ապրանքանիշի դիստրիբուցիայի իրավունքի կորստից հետո, որը փոխանցվել է «Beluga Group»-ին»:
«Լուդինգը» նախատեսում էր ձեռք բերել Արարատի կոնյակի գործարանի 50%-ը ՝ դառնալով «Ուրարտու» ապրանքանիշի համասեփականատեր, բայց գործարքը չէր կայացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: