Ռուս դերասանները Instagram-ում ֆլեշմոբ են անցկացրել՝ պատմելով, թե ինչով են զբաղվում կարանտինի ժամանակ եւ սեր խոստովանելով հայկական լեգենդար ARARAT կոնյակին:
Յուլիա Սնիգիրը գրել է.
«Այսօր մեր տրամադրությունը ARARAT Անին է։ Ինձ համար այն միշտ ասոցացվել է կինոյի հետ՝ շատ վառ, զգացմունքային համ։
Ափսոս, որ համն ու հոտը դեռ հնարավոր չէ փոխանցվել տեսախցիկի կամ էկրանի միջոցով, ես շատ կցանկանայի դրանք կիսել ձեզ հետ»:
Դարիա Մորոզը նշել է, որ Արսենիյ Պոպովի հետ միասին առցանց վայելել են Չեխովի պիեսները.
«Իսկ որ ամեն ինչ իրական լինի, ինչպես թատրոնում է, մեզ մեկ գավաթ ARARAT Աղթամար թույլ տվեցինք»։
Կոնստանտին Կրյուկովն էլ առանձնացրել է ARARAT Նաիրին, «որի բույրը հարմարավետության մթնոլորտ է ստեղծում եւ հիշեցնում է տան ամենաջերմ պահերը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: