×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT Quest՝ կոնյակի գաղտնիքները բացահայտելու համար

ARARAT լեգենդար հայկական կոնյակը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել նորարարական նախաձեռնությամբ՝ ուսուցողական ARARAT Quest-ով: 


Լուսանկարը՝ ARARAT

Մարտի 7-ին եւ 8-ին Երեւանի Cafe XV-ի, Compote Bar and Grill Garden-ի եւ Montmartre Restaurant-Cocktail-Bar-ի այցելուներին հնարավորություն ընձեռվեց ոչ միայն հետաքրքիր ժամանց անցկացնել ընկերների եւ մտերիմների հետ, այլ նաեւ բացահայտել կոնյակագործության աշխարհը եւ ծանոթանալ ARARAT կոնյակի արտադրության ու պատմության գաղտնիքներին: 


Լուսանկարը՝ ARARAT

Նշված վայրերի այցելուներն այդ օրերին իրենց ցանկությամբ կարող էին ներբեռնել ARARAT Quest-ի էջը, հավաքել թիմ եւ բացահայտել ARARAT-ն ինտերակտիվ խաղի միջոցով: Ինտերակտիվ խաղի մրցանակն էր ARARAT Apricot-ով պատրաստված Apricot Friends կոկտեյլը, որը, ստեղծելով անկեղծ շփման պահեր, տոնական երեկոն դարձրեց էլ ավելի յուրահատուկ եւ գունագեղ: 


Լուսանկարը՝ ARARAT

Apricot Friends կոկտեյլի բաղադրատոմսը հասանելի է www.araratbrandy.com  կայքում, իսկ նրանք, ով առավել հետաքրքրված է կոկտեյլային մշակույթով եւ դրա եզրերի բացահայտմամբ, կարող են հետեւել ԱՐԱՐԱՏ թանգարանի #CocktailDay միջոցառումների շարքին:

Իր շարքի մեջ բացառիկ ARARAT Apricot-ն ավանդույթների եւ վարպետության նոր արեւային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով: Համային նոր չափանիշ սահմանող 35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին