Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պատվիրակության անդամները մարտի 3-ից 4-ը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում եղել են Վրաստանի ամենահայտնի գինեգործական տարածաշրջանում՝ Կախեթիում:
Այսօր հրապարակվել էր Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Գախարիայի այս լուսանկարը, սակայն հայկական եւ վրացական պաշտոնական աղբյուրները չէին նշում, թե որ գինեգործարանում այն արվել:
Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Գախարիան | Լուսանկարը՝ Մանե Գեւորգյան/ՀՀ կառավարություն
GastroVinօ-n պարզել է, որ կառավարությունների ղեկավարները եղել են Tsinandali Estate գինեգործարանում: Մեր ունեցած տեղեկություններով, նրանք նվեր են ստացել Prince Alexander Chavchavadze Saperavi Reserve գինին:
2019 թվականի ապրիլին վրացական Silk Road Group հոլդինգը իրեն պատկանող գինեգործարանին կից բացել է Radisson Collection Tsinandali Estate հյուրանոցը:
Լուսանկարը՝ Մանե Գեւորգյան/ՀՀ կառավարություն
Radisson Collection Tsinandali Estate հյուրանոցում գործում են երեք ռեստորաններ «Կոմս Ալեքսանդր», Le Bistro եւ «Կախեթի», որոնք, համապատասխանաբար, առաջարկում են միջազգային, ֆրանսիական եւ վրացական խոհանոցի ճաշատեսակներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: