Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտված «ProdExpo-2020» սննդաարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսին Armenia Wine ընկերության «Armenia» բալի գինին պարգեւատրվել է ոսկե մեդալով, իսկ Մուսկատ խաղողի սորտից պատրաստված «Armenia Muscat» սպիտակ կիսաքաղցր գինին եւ Արենի խաղողից պատրաստված «Armenia» վարդագույն կիսաչոր շամպայնն արժանացել են արծաթե մեդալների։
Գինիների եւ ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 8-րդ տարին է, ինչ հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը եւ սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գիները։ Armenia Wine ընկերությունը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ եւ անզուգական գինիների տեսականին, որն արժանացավ թե՛ սպառողների, թե՛ միջազգային խոշոր գործընկերների բարձր գնահատականին։
«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները միջազգային ցուցահանդեսներին, մենք նաեւ ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության հազարամյա պատմության լավագույն ավանդույնթները՝ արժանանալով բարձրագույն գնահատականի։ Այս անգամ եւս մեր ընկերության աշխատակիցները վերադարձան Հայաստան մեկ ոսկե եւ երկու արծաթե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ եւս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու մշակույթը»,- ցուցահանդեսն ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։
Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած հեղինակավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ 2600 արտադրողներ 70 երկրից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռքբերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու եւ արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին՝ գինեգործներ, էքսպերտներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ եւ քննադատներ, ընդունված միջազգային չափանիշների համապատասխան գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: