×

Գինեգործները կարող են դիմել արտահանման դրամաշնորհների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր հայտնել է, որ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը:

«Ներդրումների աջակցման կենտրոն»-ի միջազգային համագործակցության եւ բիզնեսի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը հայտնել է, որ մրցույթը բաց է արտահանման ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնությունը կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանն ու տեքստիլին: 

«Սահմանափակումներ կային ալկոհոլային խմիչքների հետ կապված, սակայն, հաշվի առնելով գինեգործության ոլորտի կարեւորությունը մեր տնտեսության համար, Համաշխարհային բանկը մեզ համար բացառություն արեց»,- նշել է Լիլիթ Ափուջանյանը:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում առնվազն երկու տարվա պետական գրանցում ունեցող, շահույթ հետապնդող իրավաբանական անձիք: 

Դրամաշնորհների միջոցների հաշվին կարելի է իրականացնել փոքրածավալ վերանորոգում, վերակառուցում, կարելի է ձեռք բերել արտադրական սարքավորումներ, արդիականացնել տեխնոլոգիաները, ձեռք բերել հումք եւ արտադրական այլ միջոցներ, ներդնել որակի կառավարման ստանդարտներ:

Դրամաշնորհը տրամադրվելու է 70/30 հարաբերակցությամբ, անհրաժեշտ է, որ դիմորդը 30% դրամական համաֆինանսավորում իրականացնի:

Հայտերն ընդունվելու են մինչեւ մարտի 20-ը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին