BELUGA GROUP-ը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 1-ից կդառնա Ռուսաստանում «Նոյ» կոնյակների բացառիկ դիստրիբյուտորը:
Մեկնաբանելով համագործակցության պայմանագիրը, BELUGA GROUP-ի վարչության նախագահ Ալեքսանդր Մեչետինը, մասնավորապես, ասել է.
«Ռուսաստանում մենք ներկայացնում ենք ամենաբարձր կարգի խմիչքները ՝ կենտրոնանալով հիմնական կատեգորիաներում առաջատար դերակատարների վրա: «Նոյը» համապատասխանում է այդ ստանդարտներին եւ ներդաշնակորեն լրացնում է համաշխարհային ապրանքանիշերի մեր հավաքածուն»:
Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն էլ հույս է հայտնել, որ «BELUGA GROUP-ի հետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի «Նոյ» ապրանքանիշի ներկայացվածությունը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: