Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ֆրանսիական Բորդո քաղաքում մասնակցել է աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողովին:
Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման գործընթացը ՀԽԳՀ-ն մեկնարկել է 2019 թվականին՝ սերտ համագործակցելով ֆրանսիական INAO ընկերության հետ։
Ակնկալվում է, որ համակարգի ներդրումը եւ դրա լիիրավ կիրարկումը նոր ազդակ կհանդիսանա տնտեսության առաջխաղացման, արտահանման ներուժի ընդլայնման, գյուղական համայնքների կայուն զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: