×

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Արմենիա Վայնը» ամփոփել է 2019-ը եւ նախանշել 2020-ի անելիքը

«Արմենիա Վայն» գինեգործարանն ամփոփել է 2019 թվականի ձեռքբերումները եւ նախանշել 2020-ի առաջնահերթությունները: 

 21-րդ դարի այգիներ եւ օրգանական խաղողագործություն 

Դեռեւս  2017-ից «Արմենիա Վայն» գինեգործարանը մեկնարկել է օրգանական խաղողագործության մշակումը՝ մշտապես կարեւորելով շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ սպառողի ու աշխատակիցների հանդեպ ազնվությունը։

Շարունակելով սեփական այգիների ընդլայնումը՝ 2019-ին ընկերությունը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում տնկել է եւս 14 հեկտար օրգանական այգիներ եւ այդպիսով սեփական այգիները հասցրել 74 հեկտարի։ 


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Արմենիա Վայն» գինիները պատրաստվում են Հայաստանի չորս մարզերից մթերված հայկական եւ եվրոպական խաղողի սորտերից: Նախորդ տարի մշակվող խաղողի շուրջ 15 սորտերին ավելացել են եւս երկուսը՝ օրգանական Սիրան եւ Պըտի Վերդոն: 2019-ի ընթացքում ընկերությունը մթերել է ավելի քան 7000 տոննա խաղող՝ համագործակցելով շուրջ 600 մատակարարների հետ։ 

Հաղթանակներ ու գործընկերներ միջազգային շուկայում

Միջազգային շուկայում հայկական գինու լավագույնս ներկայացումը «Արմենիա Վայնի» կարեւորագույն առաքելություններից է գինեգործարանի ստեղծման առաջին իսկ օրվանից։ 

«Արմենիա Վայնը» համագործակցում է ավելի քան 26 երկրում գործող ընկերությունների հետ եւ այդպիսով հայկական տերրուարի նրբահամ բույրը ներկայացնում ռուսական, բելառուսական, չեխական, ամերիկյան, կանադական, ֆրանսիական եւ այլ շուկաներում:


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

Հանդիսանալով ամենամեծ արտահանողներից մեկը՝ 2019-ին ընկերությունը ձեռք է բերել 6 նոր գործընկեր եւ արտահանման ընդհանուր ծավալները ավելացրել 25%-ով։  

Նախորդ տարում ընկերությունը մասնակցել է 5 միջազգային ցուցահանդեսի՝ ներկայացված գինիների համար արժանանալով 27 հաղթական մեդալի՝ 5 ոսկե, 6 արծաթե եւ 16 բրոնզե: 

Նվաճումներ տեղական շուկայում

Իր գործունեության 11 տարիների ընթացքում «Արմենիա Վայն» գինեգործարանին հաջողվել է դառնալ Հայաստանում գինու ամենաճանաչված եւ սպառողների կողմից սիրված ապրանքանիշերից մեկը։ 


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

2019-ին ընկերության արտադրանքը ներկայացվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վաճառքի ու սպասարկման շուրջ 7000 սրահներում՝ ավելացնելով իրացման ծավալներն ավելի քան 35%-ով:

Գինու զբոսաշրջության կենտրոն 

Նախորդ տարի գինեգործարանը հյուրընկալել է ավելի քան 7000 զբոսաշրջիկի շուրջ 15 երկրներից՝ դիրքավորվելով որպես Հայաստանում գինու զբոսաշրջության կենտրոններից մեկը: 

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

Այցելելով գինեգործարան՝ զբոսաշրջիկները ծանոթանում են ոչ միայն «Արմենիա Վայնի» արտադրանքին, այլեւ հայկական գինեգործության պատմությանն ու մշակույթին, գինու համտեսի արվեստին: Իսկ գինեգործարանի տարածքում գործող  «Հազարաշեն» խանութ-սրահը հնարավորություն է ընձեռում այցելուներին «Արմենիա Վայնի» արտադրանքը ձեռք բերել գործարանային գնով: 

Ընկերության համար 2019 թվականը նշանավորվել է նաեւ «Նազանի» ազգային ռեստորանի վերաբացմամբ, համտեսի ու մասնագիտական սրահներում հետաքրքրական մոտեցումների համալրմամբ։ 


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

Նախորդ տարվա ամբողջ ընթացքում ընկերությունը գինեգործության ոլորտում կազմակերպել է մի շարք կրթական ծրագրեր՝ իրականացնելով ոլորտի մասնագետների վերապատրաստում: 

Առաջ

«Արմենիա Վայն» գինեգործարանը, ներդնելով արդի գինեգործական արտադրության համար անհրաժեշտ նորարարական  եւ ժամանակակից տեխնոլոգիաներ, այսօր թեւակոխում է զարգացման նոր փուլ։ 


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

Խթանելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը՝ ընկերությունը ներդնում է արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ եւ մշակութային այնպիսի ձեւաչափեր, որոնք այսօր կիրառվում են աշխարհի ամենազարգացած երկրներում: 2020-ին գինեգործարանն ընդարձակելու է նոր այգիների տնկման գործընթացը, առանձնահատուկ ուշադրության արժանացնելու արդեն իսկ մշակվող խաղողի հայկական եւ եվրոպական սորտերին հայկական տեղածին սորտերի ավելացմանը։

Շարունակելով մասնագիտական կրթական ծրագրերը, միջազգային լավագույն փորձագետների ներգրավմամբ գործնական գիտելիքների փոխանակումը՝ 2020-ին «Արմենիա Վայնը» հետամուտ է լինելու գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության շարունակական զարգացմանը՝ բարձր որակի խաղող ստանալու նպատակով։


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

Ընկերությունը կշարունակի ներդրումներ իրականացնել նաեւ գաստրոտուրիզմի ոլորտում։ Գինեգործարանի տարածքում կգործարկվի իր տեսակով եզակի «Գինու թանգարանը», որտեղ հայաստանյան եւ օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինու 6000-ամյա պատմությանը:


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

2020-ին «Արմենիա Վայնը» հանդես կգա նոր եւ եզակի ապրանքատեսակով՝ պորտվեյնով, ու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներին կներկայացնի հայկական տերուարի համուհոտով, բայց ֆրանսիական ձեռագրով պատրաստված կոնյակը:

Լուսանկարները՝ «Արմենիա Վայն»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին