2019 թվականին Երեւանի կոնյակի գործարանը ոչ միայն նոր բացառիկ խմիչքներ ներկայացրեց, այլեւ հետաքրքիր մշակութային եւ ժամանցային միջոցառումներ նախաձեռնեց:
1
Հունիսին Երեւանի կոնյակի գործարանը հայտնեց նորարարական շարքի շարունակության մասին եւ ներկայացրեց ARARAT Single Cask 12 YO-ը, որը պատրաստվում է բացառապես հայկական Լալվար էնդեմիկ տեսակի խաղողից:
Լուսանկարը՝ ԵԿԳ
Մեկ տակառում 12 տարի հասունանալով՝ ARARAT Single Cask 12 YO-ի համար օգտագործվող կոնյակի սպիրտը հնացվել է ԵԿԳ-ի Տավուշի մասնաճյուղի մառաններում իրենց հիմնադրման առաջին իսկ օրվանից:
2
Հուլիսին Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրեց ARARAT Apricot նորարարական խմիչքը: 35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով:
Լուսանկարը՝ ԵԿԳ
3
Նոյեմբերին Երեւանի կոնյակի գործարանը հայտնեց նոր Էրեբունի 50 կոնյակի թողարկման մասին, որը համալրեց ARARAT-ի ուլտրապրեմիալ հավաքածուն:
Էրեբունի 50-ը հավաքածուի ամենահնացված կոնյակն է՝ վառ, հագեցած, անկրկնելի էջ հայկական կոնյակագործության 130-ամյա պատմության մեջ:
Լուսանկարը՝ ԵԿԳ
4
Նոյեմբերին Նարեկ Վան Աշուղաթոյանի «Հայաստանի հրաշք գանձերը» նկարի ցուցադրությամբ բացվեց Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանի նոր ցուցասրահը, որն այցելուներին հաղորդակից է դարձնելու հայկական մշակույթին։
Նարեկ Վան Աշուղաթոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
5
Նոյեմբերին ԵԿԳ «Արարատ» թանգարանում տեղի ունեցավ առաջին Cocktail Friday-ն, որի մասնակիցները փորձեցին իրենց ուժերը բարմենական արվեստում։ Դեկտեմբերին կայացավ եւս մեկը, եւ թանգարանում խոստանում են հավաքույթները շարունակել նաեւ 2020 թվականին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: