×

Absolut Comeback. «Վաղվա լավագույնը ստեղծիր այսօր»

Ամանորյա տոների նախաշեմին Հայաստանի, ինչպես նաեւ մոտ 80 այլ երկրների խանութների դարակաշարերին հայտնվել է սահմանափակ քանակությամբ արտադրված Absolut օղու նոր շիշը, որը 41%-ով պատրաստված է վերամշակված ապակուց։ 

Այս նախագծով ընկերությունը մարդկանց հորդորում է հարգել Երկիր մոլորակն ու պատասխանատվություն ստանձնել շրջակա միջավայրի համար։ Վերամշակման շնորհիվ շիշն արվեստի գործ է հիշեցնում, իսկ Absolut Comeback նախագիծը սահմանել է նոր կարգախոս՝ «Վաղվա լավագույնը ստեղծիր այսօր»։

Absolut-ը մեկ անգամ չէ, որ զարմացրել է վառ պատյաններով եւ շշի անսովոր շապիկներով, որոնք երբեք չեն կրկնվում։


Դրանք ոճաբանների, նորարարների ու արվեստագետների համատեղ աշխատանքի արդյունքն են, որոնք շշի դիզայնի տարբերակներ ստեղծելիս օգտագործում են նկարչության, գեղանկարչության, քանդակագործության եւ թվային արվեստի ընձեռած հնարավորությունները։  

Արդյունքում, Absolut-ն ամեն անգամ ներկայանում է նոր, յուրահատուկ դիզայն ունեցող շշերի սահմանափակ քանակությամբ՝ փոխանցելով բրենդի վերջին տրամադրություններն ու այդ պահի նորաձեւ միտումները։


Հայաստանում Absolut-ի փոխակերպումներին հետեւում են արդեն 9 տարի, ամեն տարեմուտի նախաշեմին։

Ամեն ինչ սկսվեց Absolut Mascarad-ից


Հենց այս հավաքածուն դարձավ շուկայի նորարարությունը։ Երեւանյան խանութների ցուցափեղկերին հայտնվեց «Սովորական գիշերը վերածիր սնդուսափայլ դիմակահանդեսի» կոչը, որը շատ լայն արձագանք գտավ։

Չէր լինի այդ հավաքածուն, եթե 2009-ին չստեղծվեր ու 2․9 միլիոն փաթեթ-օրինակով չվաճառվեր Absolut Disco-ն։ Շնորհիվ վաճառքի նման ցուցանիշի, արտադրողները որոշեցին կանգ չառնել ու ամեն տարի, նոր ու ավելի յուրահատուկ բան մտածել։

Օրինակ, Absolut Glimmer-ը։ 


Այն թողարկվեց սեզոնային բոլոր հաջողված նվեր-հավաքածուներից հետո։ Սահմանափակ քանակությամբ արտադրված այս շշերը պատրաստված էին հախճապակուց, ունեին նախշերի տեսք եւ կոչված էին դառնալ բացառիկ նվերներ։

Absolut Electrik

2015 թվականին թողարկված Absolut Electrik ներկայանում էր էլեկտրիկ կապույտ եւ արծաթագույն շշերով, կիսաթափանցիկ ծածկույթով եւ արտացոլումներով: Դրանք հիշեցում են գիշերային կյանքն ու ակումբների լույսերը:


Նոր թողարկումը ներկայացնելու համար Absolut-ը Electrik փարթիներ կազմակերպեց տարբեր քաղաքներում: Առաջին անգամ Electrik-ը ներկայացվեց Լոս Անջելեսում կայացած ֆուտուրիստական հավաքույթի ժամանակ:

Absolut Mode Edition-ը նորաձեւության շնչով էր

Աշխարհահռչակ դիզայներներ Թոմ Ֆորդի, Վերսաչեի, Ստելլա Մաքարթնիի եւ Գոտյեի հետ Absolut-ը սկսեց գործակցել 1990-ականների սկզբից։ Ավելի ուշ նրանց կողքին հայտնվեցին նաեւ սուպերմոդել Շենան Քլիքի (Shannan Click) եւ նորաձեւության աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից՝ Շարիֆ Համզանի անունները։ Փաթեթավորումը մտածեց ոճաբան Գարետ Պյուն եւ Absolut Mode Edition-ի շշերը ներկայացան հատուկ զգեստով։


Հետեւելով նորաձեւության աշխարհի հետ գործակցության ավանդույթներին, Absolut-ը սկսեց մտածել բացարձակ յուրահատկություն ստեղծելու մասին եւ շուկայում հայտնվեց Absolut Originality-ն։ 

Absolut unique-ով «Absolut»-ը վերստեղծվեց

Հանուն այս տեսակի, ընկերությունը վերից վար վերափոխեց արտադրական գիծը․ տեղադրեց գույնի ստեղծման համար նախատեսված հատուկ սարքավորումներ, ստեղծեց բարդ ալգորիթմներ՝ նոր ծածկույթ, նկար ու ձեւ ստանալու համար։ 


Այս ամենը մեկ նպատակ ուներ՝ պետք էր ստեղծել այնպիսի շշեր, որոնցից եւ ոչ մեկը մյուսին չէր կրկնի։ Դա հաջողվեց եւ ցուցափեղկերին հայտնվեցին զարմանալի տեսքով, չկրկնվող գունային երանգներով, սպիտակ, ոչ փայլուն պիտակներով շշեր՝ ամեն մեկն իր ուրույն համարանիշով։

Չմոռացան նաեւ ռոքի մասին

Ռոք-ն-ռոլին հարգանքի տուրք մատուցելու համար Absolut-ը թողարկեց Absolut Vodka Rock Edition-ի սահմանափակ քանակությունը՝ փաթեթավորված կաշվից եւ սուրանկյուն մետաղներից պատրաստված տուփով։


Absolut Facet-ն արտացոլում է լույսը

Սա Absolut Facet Limited Edition-ի վերջին նորություններից է։ Անհամաչափ դիզայնով, կլոր եզրերով շշերն այնպես են պատրաստված, որ թանկարժեք քար են հիշեցնում։ Դրանք զարմանալիորեն արտացոլում են լույսը, խորհրդանշում տարբեր ուղղություններ ու ուղղորդում դեպի #AbsolutNights։


Լուսանկարները՝ Absolut

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին