×

Էրեբունի 50 տարեկան՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակը

Երեւանի կոնյակի գործարանի նոր Էրեբունի 50 կոնյակը համալրում է ARARAT-ի ուլտրապրեմիալ հավաքածուն, որի սկիզբը 2015 թվականին դրվել է Էրեբունի 30 կոնյակի թողարկմամբ:

Էրեբունի 50-ը ARARAT-ի ներկայիս շարքի ամենահնացված կոնյակն է՝ վառ, հագեցած, անկրկնելի էջ հայկական կոնյակագործության 130-ամյա պատմության մեջ:

Էրեբունի 50 արտահայտիչ կուպաժն ավելի քան 50 հազվագյուտ սպիրտների ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը՝ Երեւանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ նմուշը, 104 տարեկան է: Արեւով օծված Էրեբունի 50-ը ARARAT շարքի գագաթնակետն է, քանզի այս կուպաժի սպիտներից յուրաքանչյուրն արտադրված է արեւով ողողված եւ հաճախ «կյանքի օրրան» անվանվող Արարատյան դաշտավայրում աճող էնդեմիկ հայկական խաղողից:  


«Տարբեր երկրներում Էրեբունի 50 տարեկան կոնյակի հայտնվելը կամրապնդի ARARAT-ի առաջատար դիրքը որպես ողջ աշխարհում պրեմիում դասի ներկրվող կարեւորագույն բրենդիներից մեկը: ARARAT-ն առավել ցայտուն է ներկայանում ուլտրապրեմիում կարգում՝ հայկական կոնյակի սիրահարների համար բացահայտելով նոր բացառիկ համ:

Կարին Մադելրիոն


Էրեբունի 50-ը Երեւանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող հազվագյուտ սպիրտների բացառիկ կուպաժ է: Ոգեշնչվելով պերճանքի խորհրդանիշ հանդիսացող Էրեբունի փառահեղ ամրոցով եւ Հայաստանի բնության առատությամբ ՝ այս 50 տարեկան կուպաժը դարձել է ժառանգության եւ վարպետների իրական կրքի բուն էությունը՝ բացահայտելով  ARARAT կոնյակների նոր, բացառիկ եզրը»,- նշում է Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն: 

Էրեբունի 50-ը ներկայացված է բացառիկ դեկանտերով, որը ստեղծվել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեի կողմից:


«Էրեբունի 50-ի պես արտադրանքի համար առավել հարմար փաթեթավորում ստեղծելիս ինձ գրավեց Հայաստանի աութենտիկ խորհրդանիշները նորովի ներկայացնելու գաղափարը, մասնավորապես՝ օբսիդիանը, որպես հայկական հողի սեւ ադամանդ եւ արեւը՝ առատաձեռնության իրական արտահայտում: Հենց այս ջերմությունն եմ ես արտահայտել ոսկե մասերում, որոնք հիշեցնում են հին աստվածների խորհրդանշական թեւերը, եւ ում պատկերները մինչ օրս զարդարում են Էրեբունի ամրոցի հարթաքանդակները: Այդ պատճառով դեկանտերն իրենից ներկայացնում է երկու գույների՝ սեւի եւ ոսկեգույնի մինիմալիստական, բայց եւ պերճախոս հակադրություն», - ընդգծում է Ֆիլիպ Սեն:

«Էրեբունի 50-ը անվերջ բացահայտումների սկիզբ է: Այս կոնյակի հարուստ համը նրբագեղ արաբեսկ է, որի ողջ գեղեցկությունը կարող են գնահատել վայելքի իրական գիտակները: Հազվագյուտ սպիրտների ազնվական համադրությունը դարձնում է այս կուպաժն հիրավի բացառիկ եւ պարգեւում է հագեցած սաթե գույն կարմիր փայտի եւ ոսկու շողքով:

Համլետ Անտոնյանը


Այն ունի անկրկնելի համահոտային փունջ, որտեղ նկատելի են ծիրանաչրի, սալորի եւ մեխակի երանգները: Մետաքսյա պարուրող համը երանգավորված է  բոված պնդուկի եւ շոկոլադի ալիքներով: Երկար հետհամի ժամանակ նկատելի է ժամանակի դրած կնիքը՝ հին կաղնու տտիպությունը», - պատմում է Էրեբունի 50-ի հեղինակը՝ Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին