×

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան

Հունաստանի նախագահն ԱՐԱՐԱՏ անվանական տակառ ունի

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Երեւանի կոնյակի գործարան: 

ԱՐԱՐԱՏ թանգարանում նա ծանոթացել է ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի պատմությանը, ստեղծմանը եւ նոր եզրերին:


Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան

Պրոկոպիոս Պավլոպուլոսը եղել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ հավաքածու՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:


Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան

Ըստ ավանդույթի՝ Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Պրոկոպիոս Պավլոպուլոսի անվանական տակառով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին