×

Ագաթա Իրակեման Լուսանկարը՝ Մեդիամաքս

«ARARAT ջազ երեկո»-ի հյուրը Ագաթա Իրակեման էր

«ARARAT ջազ երեկո» միջոցառումն ավանդաբար անց է կացվում «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակում: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հոկտեմբերի 31-ին «Մեցցո» ակումբում կայացավ հոբելյանական, 5-րդ «ARARAT ջազ երեկո»-ն, որի հատուկ հյուրը բրազիլացի ջազ երգչուհի Ագաթա Իրակեման էր: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ ներկայացրեց «բոսա նովա» ոճի սիրված ու հայտնի կատարումներ: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մինչ ներկաները սպասում էին համերգի մեկնարկին եւ վայելում էին «Արարատ» կոնյակներն ու կոկտեյլները, մենք զրուցեցինք երգչուհու հետ, որը նախորդ օրը եւս ելույթ էր ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Տպավորություններս հիանալի են: Երկրորդ անգամ էի ելույթ ունենում մեծ նվագախմբի հետ. հրաշալի փորձ էր ինձ համար: Դահլիճն էլ շատ գեղեցիկ էր, մարդիկ շատ ջերմ էին ու հյուրընկալ»,- պատմել է Ագաթա Իրակեման:

Լուսանկարները՝ Մեդիամաքս

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին