Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ամերիկյան գինի ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներն օրերս այցելել են Հայաստան։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ գինու գնորդներին ու ներմուծողներին առանձնապես հետաքրքրել են էնդեմիկ սորտերից ստացվող հայկական գինիները։
Նրանք հանդիպել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ։
«Վերջին տարիներին համաշխարհային գինեգործության ոլորտը զգալի փոփոխություններ է կրել, բարձրակարգ գինու սիրահարները հոգնել են եվրոպական հայտնի խաղողի սորտերից ստացվող գինիներից ու սկսել են հետաքրքրել խաղողի ավանդական, քիչ տարածված կամ հազվագյուտ սորտերից ստացվող գինիներով», - ասված է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: