×

Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Փաշինյանն այցելել է «Տիեռաս դե Արմենիա»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 6-ին այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության տնտեսություն։ 

Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ 


Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման եւ ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը: 


Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման եւ մի շարք այլ հարցերի շուրջ։


Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ եւ բարձր է գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական եւ որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։


Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Էդուարդո Էռնեկյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գնահատականի համար եւ նշել, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը եւ նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման, հաղորդում են կառավարությունից:

***

«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Ոռոգումն ամբողջությամբ իրականացվում է կաթիլային համակարգով, տրակտորների պարկը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հիմնական եւ ժամանակավոր (սեզոնային) աշխատակիցների թիվը կազմում է 350։ 


Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Այգիներում մշակվում է 32 տեսակի խաղող, հիմնականում միջազգային սորտեր, կան նաեւ տեղական սորտեր՝ արենի, հաղթանակ, ոսկեհատ, խնդողնի։ Արտադրանքի կեսը սպառվում է Հայաստանում, մյուս կեսն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Չինաստան։ 2019 թվականին ընկերությունը ծրագրում է արտահանման ծավալը հասցնել մինչեւ 700 հազար շիշ գինի։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին