×

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Արմենիա Վայն»-ում մեծարել են տարեց խաղողագործներին

Տարեցների միջազգային օրվա առթիվ «Արմենիա Վայն» գինեգործարանն այսօր  հյուրընկալել էր չորս մարզերից ժամանած տարեց խաղողագործների, որոնց հետ համագործակցում է եւ խաղող է մթերում տարիներ շարունակ։ 

Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզի խաղողի մատակարարներին գինեգործարանի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ ի նշան երախտագիտության։ 


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Մեր ընկերության սկզբունքներից է պահպանել ազգային ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացնել ոլորտը։ Մենք շատ ենք կարեւորում անցյալի եւ ապագայի՝ ազգային ավանդույթների եւ նոր տեխնոլոգիաների համադրությունը։ Այսօր «Արմենիա Վայն» ենք հրավիրել մեր ավագ խաղողագործներին` շնորհակալություն հայտնելու եւ մեծարելու համար։ 


Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

Ինչպիսի ներդրում էլ կատարես, ինչ տեխնոլոգիա էլ ներդնես, ավանդույթները պետք է հաշվի առնել ու պահպանել ազգայինը։ Գինեգործությունը չի սկսվում գործարանից եւ գինեգործից, այլ սկսվում է հողից, այգիներից, խաղողից ու խաղողագործից: Սա ամենակարեւոր ուղերձն է, որ ուզում ենք հասցնել հանրությանը»,- նշել է գործարանի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը։

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին