×

«Արմենիա Վայն» գինեգործարանում նշեցին Խաղողօրհնեքը

Օգոստոսի 18-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը տաղավար տոներից չորրորդն է ու Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոներից ամենահինը:

Խաղողի օրհնությունն ու տարվա բերքի ծնունդն ավետող միջոցառումը յուրահատուկ շուքով է նշվել «Արմենիա Վայն» գինեգործարանում:


Տոնական միջոցառումը մեկանարկեց խաղողի օրհնության արարողությամբ եւ գինու հյուրասիրությամբ:

Ուրախ տրամադրությունը շարունակվեց ամբողջ երեկոյի ընթացքում Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդի, «Տարոնցիներ» ազգագրական երգի պարի համույթի կատարումների եւ DJ Vakcina-ի երաժշտության ուղեկցությամբ:

«Արմենիա Վայն» գինեգործարանը մշտապես ձգտում է կատարելության՝ համադրելով ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները:


Արմենիա Վայն գինեգործարանը տարեկան արտադրում է շուրջ 4 մլն շիշ գինի եւ 1,4 մլն շիշ փրփրուն գինի, 3,5 մլն շիշ կոնյակ եւ 4,6 մլն շիշ օղի:

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին