Հայաստանի եւ միջազգային շուկաներում ավելի քան 11 տարվա գործունեություն ծավալող «Արմենիա Վայն» ընկերությունը շուտով հանդես կգա կոնյակի նոր ապրանքանիշով, որում միաձուլված են ազգային ավանդույթները եւ միջազգային առաջատար փորձ։
«Արմենիա Վայն» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2006 թվականից Արմավիրի մարզում տնկված այգիներից՝ հասնելով Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկը՝ Արագածոտնի մարզ, որտեղ եւ տեղակայված է գինեգործարանը։
Թերեւս քչերին է հայտնի, որ վերջին 10 տարիներին ընկերությունը ոչ միայն զբաղվում է բուն գինեգործությամբ, այլեւ խոշոր ներդրումներ է կատարում կոնյակագործության ոլորտում՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը։
Ընկերությունը անցած 10 տարիների ընթացքում հնացնում եւ հասունացնում էր կոնյակը խորը մառաններում եւ միայն 10 տարի անց է, որ սպառողին կմատուցի 3, 5, 7, իսկ հաջորդ տարի՝ նաեւ 10 տարեկան կոնյակներ։
Լուսանկարը՝ Armenia Wine
Հենց այդ առիթով ընկերության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական հեղինակավոր Appartment 103 մարքեթինգային, դիզայներական խմբի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվելու են նոր ապրաքանիշի բրենդավորման նախագծով։
Լուսանկարը՝ Armenia Wine
Գործակալությունն աշխատում է այնպիսի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Hennessy-ն, Moët & Chandon-ը, Karlsberg Group-ը, Dolce&Gabbana-ը, Yves Saint Laurent-ը եւ Lancôme-ը։ Երկու օրվա ընթացքում Apartment 103-ի մասնագետները ծանոթացան հայկական կոնյակագործության եւ գինեգործության հարուստ ժառանգությանը, ընկերության ստեղծման պատմությանն ու ավանդույթներին, զարգացման հեռանկարներին, կոնյակի հնացման գաղտնիքներին եւ օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին։
Լուսանկարը՝ Armenia Wine
«Միաձուլելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ լավագույն մասնագետների փորձառությունը, ինչպես նաեւ Հայաստանի աշխարհագրական եւ խաղողագործության բացառիկ կլիմայական պայմանները՝ «Արմենիա Վայն»-ը հայկական կոնկագործության ասպարեզում հանդես կգա նոր ձեռագրով»,- նշել է «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի խորհրդատու Օլիվյե Շապտը։
Գինեգործարանի տարածքում 6.5 մ խորության վրա՝ բազալտե ժայռի մեջ փորված մառանում եւ բացառապես ֆրանսիական տակառներում հնեցված կոնյակներում ընկերության կոնյակագործները համատեղել են հայկական բնաշխարհի ժառանգության նրբահամությունն ու ֆրանսիական կոնյակի յուրահատուկ համահոտային առանձնահատկությունները։
Լուսանկարը՝ Armenia Wine
Այսպիսով, մոտ ապագայում «Արմենիա Վայն» ընկերության կողմից 10-ամյա ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ Հայաստանում եւ բազմաթիվ այլ երկրներում կներկայացվի կոնյակագործության ազգային հարուստ ավանդույթների, միջազգային առաջատար տեխնոլոգիաների եւ նրբաճաշակ ժամանակակից լուծումների համադրմամբ ստեղծված կոնյակի նոր ապրանքանիշ՝ ամրապնդելով Հայաստանի՝ որպես կոնյակագործության առաջատար երկրի վարկանիշը։
Տեքստը եւ լուսանկարները՝ «Արմենիա Վայն»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: