«Վան Արդի» այգիներում տեղի է ունեցել ՄԻՀՐ թատրոնի կողմից բեմադրած «Գինու ոգի» խորագրով ժամանակակից պարի պրեմիերան՝ Տիեզերք Բենդի կենդանի երաժշտության նվագակցությամբ։
Լուսանկարը՝ «Վան Արդի»
«Վան Արդիի» հիմնադիր եւ գինեգործ Վարուժան Մուրադյանը ներկայացրել է Ուրարտական ժամանակների գինու ծեսի ավանդույթները: Դրանք ներկայացվեցին բեմում՝ նորակառույց զանգակատնից հնչող զանգերի ներքո։
Լուսանկարը՝ «Վան Արդի»
«Վան Արդին» բուտիկ գինեգործարան է, որը գտնվում է հնագույն գինեգործության տարածաշրջան Աշտարակում՝ իր եզակի բնակլիմայական պայմաններով:
Լուսանկարը՝ «Վան Արդի»
Լինելով ընտանեկան գինեգործարան՝ «Վան Արդիի» տեսլականը Հայաստանում գինու մշակույթի զարգացումը խթանելն է, Հայաստանը միջազցային գինու քարտեզի վրա վերադարձնելն է իր բարձրորակ եւ եզակի գինիներով:
Լուսանկարը՝ «Վան Արդի»
«Վան Արդիի» նպատակներից է նաեւ զարկ տալ արվեստի զարգացմանը ու տարածմանը, քանի որ, օգտագործելով արվեստի հնարավորություններն ու գործիքները՝ հայկական գինին կարող է ներկայանալ նորովի:
Լուսանկարները՝ «Վան Արդի»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: