Երեւանի կոնյակի գործարանը հայտնել է նորարարական շարքի շարունակության մասին եւ ներկայացրել է ARARAT Single Cask 12 YO-ը:
«ARARAT Single Cask 12 YO-ին նախորդած առաջին ARARAT նորարարական խմիչքը Երեւանի կոնյակի գործարանի վարպետներին ոգեշնչել է շարունակել շարքը՝ ցույց տալով, որ նորարարությունը ոչ միայն մշտական կատարելագործում է, այլեւ միանգամայն նոր, անսպասելի եզրերի բացահայտում:
ARARAT Single Cask 12 YO-ը Երեւանի կոնյակի գործարանի սահամանափակ քանակությամբ արտադրանքն է, որն ունի ARARAT շարքի համար բացառիկ 12 տարվա հնացման տարիքային հատկանիշ: Առանց կուպաժի եւ բացառապես հայկական Լալվար էնդեմիկ տեսակի խաղողից արտադրված ARARAT Single Cask 12 YO-ն ասես գրիզայլ է՝ մեկ գույնով արված կտավ, քանզի Լալվար խաղողի համահոտային նոտաների բազմազանությունը ARARAT-ի վարպետների ձեռքերում ստեղծեցին առատաձեռնության վառ եւ աներեւակայելի մի ցոլք», - հայտնել են Երեւանի կոնյակի գործարանում:
Մեկ տակառում 12 տարի հասունանալով՝ ARARAT Single Cask 12 YO-ի համար օգտագործվող կոնյակի սպիրտը հնացվել է ԵԿԳ-ի Տավուշի մասնաճյուղի մառաններում իրենց հիմնադրման առաջին իսկ օրվանից:
Հայաստանի հյուսիս-արեւելքում աճող Լալվար հազվագյուտ տեսակի խաղողից ստացված կոնյակի սպիրտը երկար ժամանակ հասունացել է Տավուշի մառաններում, որտեղ տարիների ընթացքում կլոր տարի կայուն ջերմաստիճանը եւ հյուսիսային մեղմ կլիման համահոտային երանգների վիտրաժությանն հաղորդել են ազնվական հղկվածություն: Հնացման նմանատիպ մոտեցման շնորհիվ, ARARAT Single Cask 12 YO-ը տարբերվում է բացառիկ նրբագեղությամբ, համի եւ բույրի բազմասյուժետային ամբողջականությամբ:
ARARAT Single Cask 12 YO-ը բնութագրվում է նուրբ ծաղկային եւ ծխեցված սալորաչրի երանգներով հագեցած կարամելա-վանիլային ներդաշնակ բույրով: Շաքարացված մրգերի եւ բոված ընկույզի ծավալուն, հագեցած աշխույժ համը վերածվում է երկարատեւ, հաճելիորեն ջերմացնող հետհամի:
Լուսանկարները՝ Երեւանի կոնյակի գործարան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: