Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է «Գինու օր 2019» ցուցահանդեսին եւ հանդես է եկել բացման ելույթով։
Դեսպանն ասել է, որ Հայաստանը գինեգործության օրրաններից մեկն է, ինչի մասին են փաստում թե պատմական վկայությունները, թե հնագիտական պեղումները։
Տիգրան Մկրտչյանն ասել է, որ հնագիտական պեղումների արդյունքում Արենիում հայտնաբերված գինեգործական համալիրը վկայում են, որ Հայաստանը գինեգործության բնօրրաններից է։ Դեսպանը նշել է, որ այդ մասին են վկայում նաեւ հին հունական աղբյուրները, որոնցից հատկապես Հերոդոտոսը նկարագրում է, թե ինչպես էին հայ առեւտրականները Եփրատով գինին հասցնում Բաբելոն։
Լուսանկարը՝ Լիտվայում ՀՀ դեսպանություն
Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնեց «Գինու օր» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Vyno klubas»-ի սեփականատեր Արունաս Ստարկուսին «Գինու ամսագրի» հատուկ համարում Հայաստան կատարած իր այցի եւ հայկական գինիներից մասին իր դրական տպավորությունների մասին ծավալուն հոդվածով հանդես գալու համար։
Արունաս Ստարկուսը առաջիկա օրերին նորից է այցելելու Հայաստան եւ նոր հրապարակումներով է հանդես գալու հայկական գինիների մասին։
Դեսպանը ներկայացրեց նաեւ հայկական գինիների ներկրող «Գադարա» ընկերության գործունեությունը եւ բոլորին հրավիրեց հայկական տաղավար։
Լուսանկարը՝ Լիտվայում ՀՀ դեսպանություն
«Գադարա»-ն իր շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում այսօր արդեն հայկական գինիների ավելի քան 100 տեսակ է ներկրում Լիտվա։
Բացման պաշտոնական արարողությունից հետո «Գադարա» ընկերության նախագահ, լիտվահայ գործարար Գառնիկ Ղազարյանը հայկական տաղավարում ներկայացեց հայկական գինու տեսակները, հետաքրքիր մանրամասներ պատմեց դրանց արտադրական գործընթացի, ինչպես նաեւ համաշխարհային հեղինակավոր մրցույթներում շահած մրցանակների մասին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: