Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրաﬕ աջակցությամբ hայ գինեգործները կմասնակցեն China International Import Expo 2019, չինական Ցինդաո քաղաքում մայիսին կայանալիք SCO International Investment and Trade Expo, La Grande Degustation De Montreal 2019, EnoExpo 2019, Krakow եւ Prowein Dusseldorf 2020-ին ցուցահանդեսներին:
Այդ մասին այսօր խոսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի նիստում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է հիմնադրամի նախաձեռնությունները։
Առավել կարեւոր ծրագրերի թվում նա մատնանշել է Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերում աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ կիրարկման խթանման, առկա կոլեկցիոն եւ ցուցադրական այգիների պահպանման եւ տեղածին սորտերով լրացման, խաղողա-գինեգործական շրջաններում գինեգործությամբ զբաղվող տնային տնտեսություններին տեխնիկական եւ մասնագիտական աջակցության եւ մի շարք այլ ծրագրեր:
Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որ ֆրանսիական Ռիչմոնտ համալսարանի հետ համատեղ իրականացնել խաղողագործների կրթական վերապատրաստման դասընթացներ:
Հիմնադրամը մայիսին նախատեսում է Երեւանում կազմակերպել հայկական գինիների շնորհանդես-համտես Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: