×

«Սիրո Ռոզեն» Լուսանկարը՝ «Ոսկենի գինիներ»

Երեւանի գինու օրերին «Ոսկենին» կներկայացնի «Սիրո Ռոզեն»

«Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերությունը ոչ միայն մասնակցելու է մայիսի 3-ին եւ 4-ին կայանալիք «Երեւանի գինու օրեր»-ին, այլեւ ներկայացնելու է նոր գինի։

Ընկերության համահիմնադիր Ալինա Մկրտչյանը GastroVino-ին տեղեկացրել է, որ
այցելուները հնարավորություն կունենան համտեսել ոչ միայն «Ոսկենու» կարմիր եւ սպիտակ գինիները, այլեւ նոր վարդագույն գինին՝ նուրբ «Սիրո Ռոզեն»:

«Երկար ենք աշխատել այս գինու ստեղծման վրա, ամիսներ շարունակ մշակել ենք ամեն մանրուք: Մեզ համար դա չափազանց կարեւոր է, քանի որ մենք գինեգործությանը վերաբերվում ենք ոչ թե որպես բիզնեսի, այլ որպես մեր նախապապի երազանքի իրագործմանը»,- նշել է Ալինա Մկրտչյանը։

Աննա Բուբուշյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին