Պուշկինի 3/1 հասցեում կա մի դուռ, որից այն կողմ այլընտրանքային իրականություն է։
«Hugo»` այսպես է կոչվում սթիմփանք ոճի նորաբաց բար եւ ռեստորանը, որն իր այցելուներին տեղափոխելու է 19-րդ դարի կեսերին կանգ առած վինտաժային ապագա։ Փետրվարի 16-ին «Հյուգո»-ն պաշտոնապես իր հյուրընկալ դռներն է բացել գիտաֆանտաստիկայի, նորաոճ երաժշտության, հեղինակային կոկտեյլների եւ ոչ ավանդական ուտեստների սիրահարների առջեւ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
25 տարվա միջազգային փորձ ունեցող ռեստորատոր Էդգար Մելքոնյանը, որ բարեր, սրճարաններ, ռեստորաններ եւ նման այլ նախագծեր է հեղինակել ինչպես Երեւանում, այնպես էլ Լոս Անջելեսում, Ցյուրիխում, Մոսկվայում, Անապայում, Սոչիում, մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ ռեստորան ղեկավարելը փիլիսոփայություն է, ինքն էլ փիլիսոփայորեն է մոտեցել «Հյուգո»-ի ողջ գաղափարին։
«Երկաթն այստեղ շնչում է, անօրգանականը՝ զգում, դառնում, կայանում: Իսկ պատի հսկա ժամացույցը, որ թեեւ ժամ ցույց չի տալիս, սակայն անվերջ պտտվում է, հիշեցնում է, որ ժամանակն արագ է ընթանում. հարկավոր է լինել զգոն, երբեք չմոռանալ՝ որտեղ ես, ում հետ եւ ինչու»,- նշել է Էդգարը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հյուգո»-ի առաջին հարկում բարն ու ռեստորանն են, երկրորդում՝ սրճարանը, որը մոտ մեկ ամսից վերջնական պատրաստ կլինի իր հյուրերին դիմավորելու:
Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: