×

Bagel Shop-ը փոխել է հասցեն եւ ձեւաչափը

2023 թվականին GastroVino-ն պատմել էր Երեւանում գործող Bagel Shop սրճարանի մասին: Ամերիկյան բեյգլները Երեւանում հայտնի եւ արդեն սիրված դարձրած Bagel Shop-ը ձեւաչափի որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ այս պահին աշխատում է միայն առաքումով:

Bagel Shop-ի համահիմնադիր Նաիրա Ասցատրյանը GastroVino-ի հետ զրույցում նշել է, որ նոր ձեւաչափը ժամանակավոր է եւ ապագայում նորից սրճարան կունենան:

«Մարտի 20-ից արդեն միայն առաքումով ենք աշխատում: Անշուշտ, սրճարանը նորից բացելու ենք, ուղղակի մի քանի բան զուգադիպեց՝ տարածքի վարձավճարի թանկացումն ու հարկերի բարձրացումը: Ստիպված եղանք Մոսկովյան 27-հասցեից դուրս գալ եւ տեղափոխվել նոր տարածք: Եթե որոշեինք նախկին հասցեում սրճարանը պահել, ապա գնային որոշակի փոփոխություններ էինք ստիպված լինելու անել, ինչը չուզեցինք, որպեսզի հաճախորդների համար մեր պրոդուկտների գինը չփոխվի»,- ասել է Bagel Shop-ի համահիմնադիրը:

Bagel Shop-ը պլանավորում է առաջիկա 6 ամսվա ընթացքում նոր տարածք գտնել եւ վերաբացել սրճարանը:

«Այս պահին առաքումներն անում ենք անվճար, որպեսզի հաճախորդը ստիպված չլինի հավելյալ գումար վճարել: Բայց հաճախորդներն իրենք էլ կարող են մոտենալ եւ պատվերը վերցնել նոր հասցեից»,- նշել է նա:

Նաիրա Ասցատրյանը տեղեկացրել է, որ մենյուում այս ընթացքում համալրումներ են եղել.

«Աղցաններ, բուրգերներ, սենդվիչներ են ավելացել, բեյգլների տեսականին է մեծացել: Նաեւ նախաճաշեր ենք ավելացրել, որոնք կարելի է պատվիրել ամբողջ օրվա ընթացքում»:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին