Wine Republic-ը տեղեկացրել է, որ խոհանոցի վերազինմամբ պայմանավորված հունվարի 15-ից ռեստորանում ժամանակավոր կգործի կարճ մենյու:
«Շատ շուտով կվերադառնանք ամբողջական մենյուով եւ նորույթներով», - հայտնել են ռեստորանում:
GastroVino-ն նշում է, որ մայիսին Wine Republic ռեստորանը 10 տարեկան կդառնա:
«Ուսանողական տարիներին երազում էի իռլանդական փաբ ունենալ։ Վաշինգթոնում մի փաբում եղա, որտեղ այսպիսի գրություն կար. There are no strangers here, they are friends, who haven’t met before («Այստեղ օտարներ չկան, այստեղ ընկերներ են, ովքեր նախկինում չեն հանդիպել»): Իսկապես ձգտել եմ մի այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ օտարներ չեն լինի եւ մարդիկ բարյացակամ լինեն միմյանց հանդեպ», - 2019 թվականին GastroVino-ին տված հարցազրույցում Wine Republic ռեստորանի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: