×

Լուսանկարը՝ «Աթենք»

«Աթենք Փրայմ»՝ ամանորյա սեղանի նոր մշակույթ

Երեք տասնամյակից ավելի «Աթենք» մսամթերք արտադրող ազգային բրենդը սպառողին ներկայացնում է բարձրորակ հայրենական արտադրանք։

Տարիներ շարունակ ընտանեկան եւ ընկերական տոների, խնջույքների, ինչպես նաեւ հայկական ամանորյա սեղանի անբաժան մասը կազմող «Աթենքի» ավանդական մսամթերքից բացի՝ «Աթենքն» արդեն մշակել է նաեւ «Աթենք Փրայմ» պրեմիում դասի մսամթերքի շարքը։

Լուսանկարը՝ «Աթենք»


Իսպանական չորիզո բնական թաղանթում, սուջուխ բնական թաղանթում, ֆիլե, պրոշուտո, պանչետա, կոպպա եւ բաստուրմա անգուսի մարմարե մսից, այս ամենի հետ հատուկ ընտրված համապատասխան գինի, ընդեղեն եւ գեղեցիկ մատուցում. «Աթենք Փրայմն» ամանորյա սեղանի եւ հյուրասիրության նոր մշակույթ է առաջարկում։

Լուսանկարը՝ «Աթենք»


Այս պրեմիում արտադրատեսակներն իրենց համով եւ արտաքին տեսքով՝ «Աթենքի» 200-ից ավելի արտադրատեսականու ավանդական մսամթերքի կողքին ուրույն տեղ են զբաղեցնում։

Ընկերությունից տեղեկացնում են, որ տոնական պատվերներն արդեն ընդունվում են։

Լուսանկարը՝ «Աթենք»


Ամանորյա սեղանի համար հիմնականում պատվիրում են՝ խոզի ազդր, պանրով կիեւյան կոտլետներ, ընկույզով իշլի քյուֆթա, պրոշուտո եւ այլն։

Լուսանկարը՝ «Աթենք»


Ամենապահանջված արտադրատեսակների շարքն այս տարի կհամալրի եվրոպական բաղադրատոմսերով ու տեխնոլոգիաներով, հայկական գուրմանական քիմքին մոտ համային նոտաներով պատրաստված յուրահատուկ մսամթերքը։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Աթենք Փրայմի» յուրաքանչյուր մսային արտադրանք պատրաստված է միայն հատընտիր մսից։ Մսակտորներն ընտրվում են ոչ միայն որակական ցուցանիշներով, այլ նաեւ ըստ արտադրանքի առանձնահատկության, ըստ կենդանու հատվածի, անգամ ավելին` ըստ կենդանու ցեղատեսակի:

Լուսանկարը՝ «Աթենք»


Օրինակ, անգուսի մարմարե մսից պատրաստված բաստուրման ոչ միայն համային, այլ նաեւ էսթետիկ հաճույք է պարգեւում իր տեսքով եւ «գծագրած» անթերի կտրվածքով: Պանչետան պատրաստված է խոզի մսի լավագույն հատվածից` կրծքամսից: Այն միակ հատվածն է, որի մսային եւ ճարպային շերտերն իրար հաջորդում են մի քանի շերտով:

Լուսանկարը՝ «Աթենք»


«Աթենքից» վստահեցնում են, որ «Աթենք Փրայմի» յուրաքանչյուր մսամթերք նոր գույներ եւ վառ համեր  կփոխանցի ամանորյա սեղանին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին