×

Yandex Delivery-ին իր ծառայություններն է առաջարկում Երեւանի ռեստորաններին

Երեւանի ռեստորանները Yandex Delivery-ի նոր բիզնես լուծման միջոցով կկարողանան իրենց ապրանքների էքսպրես առաքում կազմակերպել։ Այս լուծումը կօգնի զարգացնել առցանց վաճառքը, հաճախորդների համար բարձրացնել ծառայությունների որակը եւ թափանցիկություն ապահովել շուկայում:

Երեւանի առցանց խանութներն ու ռեստորանները կկարողանան Yandex Delivery հարթակի օգնությամբ արագ գործարկել էքսպրես առաքում իրենց հաճախորդների համար։ Նոր բիզնես լուծումն API-ի կամ հանրահայտ էլեկտրոնային առեւտրի հարթակների մոդուլների միջոցով ինտեգրվում է հաճախորդների ՏՏ համակարգերին։ Առաքումները կարող եք կառավարել վեբ-կաբինետի միջոցով:

Առաքումն իրականացնում են ծառայության գործընկերները հեծանվով եւ մոպեդով, մարդատար եւ բեռնատար մեքենաներով, ինչպես նաեւ նրանք, ովքեր առաքում են կատարում ոտքով։ Պատրաստի ուտեստների եւ մթերքի առաքման համար առաքիչներն օգտագործում են թերմոպայուսակներ:

Yandex Delivery հարթակի տեխնոլոգիաները թույլ են տալիս կոնկրետ պատվերի համար արագ առաքիչ գտնել, օպտիմալ երթուղի մշակել՝ հաշվի առնելով խցանումներն ու կանխատեսել, թե երբ առաքանին կհասնի հասցեատիրոջը։  

Միեւնույն ուղղությամբ առաքումների համար ալգորիթմը կառաջարկի միավորել դրանք նույն երթուղում: Այսպիսով, լոգիստիկ եւ առաքման ծախսերը հաճախորդ-ընկերությունների համար կօպտիմալացվեն:   

Ծառայությունն առաքման ընթացքի եւ կարգավիճակի մասին տեղեկացնում է թե՛ գնորդին, թե՛ վաճառողին։ Հասցեատերը կարող է հետեւել առաքման ընթացքին Yandex Go հավելվածում, իսկ եթե այն ներբեռնված չէ հեռախոսում, կարող է հետեւել հղմանը, որը կգա SMS ծանուցման միջոցով։  

Այժմ բիզնեսի համար առաքումը գործում է Երեւանում։ Ընկերությունը նախատեսում է ծառայությունը հասանելի դարձնել նաեւ Վանաձորում եւ Գյումրիում:

Առաքման ծառայությանը միանալու համար սեղմեք https://clck.ru/37FJ9g:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին