×

Լուսանկարը՝ «Աթենք»

«Աթենք»-ի Կոմիտաս 58 ֆիրմային խանութում բացվել է «Աթենք փրայմ» տաղավար

Մսամթերքի շուկայում առաջատար «Աթենք» ընկերությունը Կոմիտաս 58 հասցեում գտնվող իր ֆիրմային խանութում արդեն ունի «Աթենք փրայմ» տեսականու առանձնացված տաղավար։

Այստեղ գուրմաններն ու մսամթերքի սիրահարները կգտնեն հատընտիր մսից պատրաստված յուրահատուկ պրոշուտտո, ֆիլե, անգուսի մարմարե մսից բաստուրմա, սուջուխ բնական թաղանթում, կոպպա, պանչետտա չորիզո բնական թաղանթում։

Լուսանկարը՝ «Աթենք»


Իտալական տեխնոլոգիաներով պատրաստված պրեմիում դասի մսամթերքի տեսականու այս տաղավարը խանութ սրահի իտալական համի ավանդույթները ներկայացնող անկյուն  է։ Բոլոր արտադրատեսակների հիմքում եվրոպական բաղադրատոմսեր են,  տեխնոլոգիական մոտեցումներ ու գաղտնիքներ։  Դրա հետ մեկտեղ կան նաև հեղինակային լուծումներ ընկերության տեխնոլոգների կողմից, որոնց միջոցով ավելացվել են հայ գուրմանների քիմքին մոտ նոտաներ։


Ֆիրմային խանութում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ անհատական խորհրդատվություն և պրոֆեսիոնալ անձնակազմի օգնությամբ ընտրել սեփական նախասիրություններին համապատասխան մսամթերք։

Լուսանկարը՝ «Աթենք»


Արդեն 30 տարի է՝ «Աթենքն» իր սպառողին ներկայանում է բարձրորակ և ամենակարևորը՝ տեղական արտադրանքով։ Բրենդն անընդհատ կատարելագործվում է, մշտապես թարմացնում, ավելացնում իր տեսականին և սպառողին առաջարկում յուրահատուկ ու բազմազան արտադրանք։

«Աթենք» ընկերությունն առաջիկայում նախատեսում է ընդլայնել «Աթենք Պրայմ» շարքը։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին