×

Լուսանկարը՝ «Աթենք»

Չորիզո, պրոշուտո, պանչետա եւ գինի. «Աթենք»-ը կմասնակցի Երևանի Գինու Օրերին

Հայկական շուկայում մսամթերքի առաջատար «Աթենք» ընկերությունը մասնակցելու է 2023  թվականի հունիսի 2-ից 4-ը կայանալիք «Երեւանի Գինու Օրեր» փառատոնին (Yerevan Wine Days Festival)։

Փառատոնին «Աթենքը» ներկայանալու է գինու հետ լավագույնս համադրվող իր համեղ ու բազմազան մսային նախուտեստների տեսականիով, նոր արտադրանքներով եւ մասնակիցների համար հաճելի անակնկալներով։

«Որպես հայկական արտադրող մենք կարեւորում ենք ցանկացած միջոցառում, որը նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Երեւանի Գինու Օրեր փառատոնը հենց այդ միջոցառումներից է, ուստի որոշեցինք գինու սիրահարներին առաջարկել գինու հետ համադրելի մեր նորույթները։


Վերջերս սպառողներին արդեն ներկայացրել ենք մեր նոր «Աթենք Փրայմ» շարքը, որն առաջարկում է  իտալական պրեմիում դասի մսամթերք՝ չորիզո, պրոշուտո, պանչետա եւ մարմարե մսից բաստուրմաները, որոնք իդեալական համադրվում են գինու հետ։ «Աթենքի» թե՛ մսամթերքով ու թե խորտիկներով հնարավոր է պատրաստել գինու ամենահամեղ ափսեն եւ վայելել այն»,- ասել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Արամ  Առաքելյանը։

Լուսանկարը՝ «Աթենք»


Ընկերությունից վստահեցնում են, որ «Աթենք»-ի տաղավարն առանձնանալու է նաեւ  ձեւավորմամբ, գույներով եւ հետաքրքիր, ինքնատիպ մատուցմամբ։  Մասնակիցները տեղում հնարավորություն կունենան համտեսել բրենդի բնական թաղանթով նրբերշիկներով գրիլի վրա եփված հոթ-դոգները։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Փորձելու ենք կոլորիտային, հայկական խոհանոցային մթնոլորտ ապահովել։ Ընտրել ենք մեր մսամթերքի հատկապես հայկական ու իտալական տեսականին, որոնք գինու հետ լավագույն համադրություններն են։ Կարծում ենք՝ եւ′ տեղացիները, եւ′ օտարերկրացի հյուրերը տպավորված կլինեն», - նշել է Արամ  Առաքելյանը։

«Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների եւ կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված երկու խոշոր գործարան եւ սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով:

Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի եւ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են: Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է  սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում եւ համակարգում է հումքի մատակարարումից մինչեւ պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  

«Աթենք» ընկերությունն  ունի 33 ֆիրմային խանութ՝ 27-ը ՀՀ-ում, 1-ը՝ ԼՂՀ-ում, 5-ը՝ Վրաստանում: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Երկար տարիներ «Աթենք» ընկերությունը Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին