5 տարի առաջ՝ 2017 թվականի աշնանը, Երեւանի գովազդային վահանակներին հետաքրքիր ու չկրկնվող գովազդային արշավ էր պտտվում. 4 խոհարար իրենց աշխատանքային գործիքներով ոչ թե խոհանոցում պատրաստում, այլ…նվագում էին։
Շերեփը, թավան, կաթսան ու կափարիչները, հարիչը եւ գդալը խոհարարների ձեռքում վերածվել էին կիթառի, թմբուկի ու ջութակի։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության շեֆ խոհարարներ Վաչե Ջանոյանը, Վահե Մարկոսյանը, Գարիկ Խաչատրյանն ու Մարտին Բուդաղյանն արշավով ազդարարում էին «Երեմյան Փրոջեքթսի» նոր կոնցեպտուալ ռեստորանի՝ «Շերեփի» բացումը։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» կոնցեպտուալ «Շերեփ» ռեստորանն այս տարի տոնում է 5-ամյակը։ Ինչպես «Երեմյան Փրոջեքթսի» բոլոր նախագծերինը՝ այս ռեստորանի անվան ընտրությունն էլ պատահական չի եղել. շերեփը խոհարարի ձեռքի հիմնական ու ամենակարեւոր գործիքն է, նրա վարպետության խորհրդանիշը։
Իսկ այդ վարպետությունը դրսեւորվում է խոհանոցում, երբ մի ամբողջ թիմ ստեղծագործում ու արարում է։ Խոհարարների տաղանդը, ուտեստների պատրաստման արվեստն ու խոհանոցում աշխատելու հետաքրքիր եւ յուրօրինակ գործընթացը հյուրերին էլ հասանելի դարձնելու նպատակով «Երեմյան Փրոջեքթսը» «Շերեփ» ռեստորանը ներկայացրեց եզակի կոնցեպտով՝ «Շերեփը» դարձավ Հայաստանում ամենամեծ բաց խոհանոցով ռեստորանը, որտեղ խոհարարները ետնաբեմից եկան առաջին գիծ։
Այսօր հյուրերը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչպես է պատրաստվում իրենց ուտեստը, ինչպես է հասնում սեղանին, կարողանում են անձամբ շփվել խոհարարների հետ եւ հետեւել խոհարարների աշխատանքին։
Գովազդային արշավի հերոսները՝ «Շերեփի» առաջին գծի խոհարարներն այսօր «Երեմյան Փրոջքթսի» տարբեր ռեստորանների շեֆերն են, որոնց հետ խոսել ենք «Շերեփում» ունեցած փորձառության ու անցած ճանապարհի մասին.
Գարիկ Խաչատրյան, «Շերեփ» ռեստորանի շեֆ-խոհարար
«Սիրով շնորհավորում եմ «Շերեփի» ամբողջ թիմին այս հոբելյանական տարեդարձի կապակցությամբ, վստահ եմ, որ այս յուրահատուկ կոնցեպտը շարունակելու է սիրվել բոլորի կողմից։
Գարիկ Խաչատրյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Իմ խոհարարական կարիերայի մեջ «Շերեփը» մեծ նշանակություն է ունեցել՝ նոր փորձառության, գիտելիքների ձեռքբերման ու հմտությունների կատարելագործման տեսանկյունից։ «Երեմյան Փրոջեքթսում 2011-ից եմ աշխատում, սկսել եմ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցից, որտեղ միշտ փակ խոհանոցում ենք աշխատել, այլ մոտեցումների ու գործելաոճի էինք սովոր։ «Շերեփը» միանգամայն նորություն ու մարտահրավեր էր, ոչ միայն ինձ, այլեւ մեր ամբողջ խոհարարական թիմի համար։
Բայց կարողացանք պատվով ընդունել ու հաղթահարել այդ մարտահրավերը։ Թվում էր, թե բաց խոհանոցում ավելի բարդ է լինելու, մինչդեռ պարզվեց ընդհակառակը. այսպես շատ ավելի համակարգված ենք աշխատում ու նաեւ՝ շատ ավելի մեծ հաճույքով, որովհետեւ տեսնում ենք մեր հյուրերին, շփվում ենք նրանց հետ, իրենք էլ կարողանում են տեսնել իրենց ուտեստի պատրաստման ընթացքը»:
Վահե Մարկոսյան, «Շերեփի» նախկին խոհարար, այժմ «Սիզընս» ռեստորանի շեֆ խոհարար
«Շնորհավորում եմ մեր սիրելի «Շերեփի» տարեդարձը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն կարեւոր ու արժեքավոր գիտելիքների համար, որը մեր խոհարարական թիմին տվել է այս ռեստորանը։
Վահե Մարկոսյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
2017 թվականին, երբ բացվեց «Շերեփ» ռեստորանը, ես «Լավաշ»-ում էի աշխատում, հենց այդտեղից էլ սկսել եմ գործունեությունս որպես «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամ։ «Շերեփում» նախ մանղալի բաժնում էի աշխատում, հետո դարձա տաք ուտեստների բաժնի խոհարար, այնուհետեւ՝ նույն բաժնի պատասխանատուն։ Առաջին գծում աշխատելը մեզ համար նորություն էր, բայց եւ շատ հաճելի փորձառություն։ Մենք արդեն խոհանոցի փակ պատերից այս կողմ էինք, հյուրերն արդեն անձամբ ճանաչում էին ուտեստների հեղինակներին, մենք էլ՝ մեր սիրելի հյուրերին»։
Վաչե Ջանոյան, «Շերեփի» նախկին սու շեֆ, այժմ «Կազա Նոստրայի» շեֆ, եվրոպական խոհանոցով ռեստորանների բրենդ շեֆի տեղակալ
Ինչպես «Երեմյան Փրոջեքթսի» շատ խոհարարներ, ես նույնպես գործունեությունս սկսել եմ «Պանդոկ Երեւան» ցանցից՝ 2014-ից։ Հայկական խոհանոցից հետո եվրոպական խոհանոցում աշխատելը նոր փուլ էր մեզ համար եւ շատ ուրախ եմ, որ այդ փուլը հենց «Շերեփում» ու «Շերեփի» թիմի հետ եմ անցել։
Վաչե Ջանոյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Շերեփի» մասին միայն դրականը կարելի է ասել, որովհետեւ «Շերեփը» ռեստորան է միայն դրական էմոցիաների մասին, որոնք հյուրերն ու «Շերեփի» թիմը փոխանցում են միմյանց»։
Մարտին Բուդաղյան, նախկինում «Շերեփի» սառն ուտեստների բաժնի պատասխանատու, այժմ «Լիվինգսթոնի» շեֆ խոհարար
«Ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին, եւ շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ մեզ տվել է «Շերեփը»։ Որպես խոհարարներ մենք կոփվել ու կատարելագործվել ենք «Շերեփում»։ Այստեղ Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների շեֆ խոհարարների հետ պարբերաբար «Շերեփամարտեր» էինք անցկացնում, գիտելիքների եւ փորձի փոխանակում ունենում նրանց հետ։
Մարտին Բուդաղյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Կարծում եմ, ռեստորանը սիրվել է միանգամից, որովհետեւ դեռեւս չբացված արդեն բոլորին հետաքրքրել էր, թե ինչ նոր կոնցեպտով է լինելու այն։ Մինչեւ այսօր էլ «Շերեփն» իր էներգիայով, մթնոլորտով ու համեղ ու խոհանոցով լրացնում է մեր Երեւանի վառ գույները»։
2017-ին «Շերեփի» բացման ժամանակ տեղի ունեցավ առաջին «Շերեփամարտն» ու չորս ձեռք ձեւաչափով սեթ մենյուի մատուցումը հրավիրյալ շեֆ խոհարար Անտոնիո Ֆրեզայի հետ։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Շերեփի» 5-րդ տարեդարձը 2022թ. նոյեմբերի 10-ին եւս նշվելու է յուրահատուկ ձեւաչափով. այս անգամ ոչ թե չորս, այլ ութ ձեռք ձեւաչափով ընթրիքը մատուցվելու է շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանի, սու-շեֆ Արթուր Աղասարյանի եւ հրավիրված իտալացի բրենդ-շեֆեր Սիմոնե Գոբիի եւ Մանուել Սուրաչիի կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: