×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորանները. «Կազա Նոստրա»

15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորաններով ճամփորդությունը մեզ հասցրեց Բուզանդի փողոց՝ իտալական գողտրիկ ու հյուրընկալ մի անկյուն. մենք «Կազա Նոստրայում» ենք։

2020 թվականի հուլիսին «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմն իրականություն դարձրեց իտալական ռեստորան ունենալու եւ Հայաստանում իտալական խոհանոցի խորությունն ու փիլիսոփայությունը ճանաչելի դարձնելու իր երազանքը: «Կազա Նոստրան» իր համերով ու գույներով հարստացրեց մայրաքաղաք Երեւանի գաստրո-միջավայրը:

«Կազա Նոստրայի» թիմը հիշում է ռեստորանի բացման ժամանակաշրջանը, երբ համավարակ էր: «Տուրիստական ակտիվ շրջան էր,  բայց մարդիկ չէին կարող ճամփորդել, սահմանները փակ էին։ Մինչ բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ ռեստորաններ փակվում էին, մենք բացեցինք «Կազա Նոստրան» ու  մեր հայրենակիցներին հնարավորություն տվեցինք զգալ Իտալիայի շունչը, համն ու հոտը հենց Երեւանի կենտրոնում»։

«Կազա Նոստրա»-ի բացումը մեծ ոգեւորում ու ոգեշնչում էր թե՛ ընկերության թիմի ու թե ոլորտի գործընկերների համար, որ չհանձնվեն, շարունակեն նույն նվիրվածությամբ աշխատել նորից ոտքի կանգնելու եւ զարգանալու համար»,- նշում են «Կազա Նոստրայի» թիմի անդամները։



Իտալական խոհանոցը ոչ միայն համեղ է, այլեւ գեղեցիկ՝ ուտեստների պատրաստման ու մատուցման տեսանկյունից։ «Կազա Նոստրա»-ի բաց խոհանոցում ռեստորանի պրոֆեսիոնալ ու հմուտ խոհարարական թիմն իր ուրույն ոճով ու ձեռագրով հյուրերին է մատուցում Իտալիայի համը։

«Կազա Նոստրա»-ի ճաշացանկը դժվար պայմաններում է մշակվել, խոհարարները հաճախ փորձերը տան խոհանոցում էին անում։

«Երկրում արտակարգ դրություն էր, ռեստորանները փակ էին, շատ խոհարարներ արդեն մտածում էին ոլորտը փոխելու մասին, բայց մենք հավատում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու ու շատ շուտով ընդունելու ենք մեր հյուրերին։ Եվ այդպես էլ եղավ, մարդիկ մեծ սիրով ու ջերմությամբ ընդունեցին ռեստորանը, որովհետեւ այն տարբերվում էր իտալական մյուս ռեստորաններից»,- ասում է ռեստորանի շեֆ խոհարար Վաչե Ջանոյանը։

Պատրաստման ժամանակակից մեթոդներ, իտալական հին բաղադրատոմսեր, թարմ ու բնական մթերքներ, անուշաբույր համեմունքներ եւ…ՍԵՐ. «Կազա Նոստրայում» Ձեր ուտեստն այսպես է պատրաստվում։

Իսկ դուք եղել ե՞ք «Կազա Նոստրայում»…Իտալիայի ո՞ր փոքրիկ քաղաքն է այն ձեզ հիշեցնում։ Մենք, օրինակ, այն ասոցացնում ենք.. ասենք՝ Հարավային Տոսկանայի հետ…նույնքան տաքուկ, ջերմ ու հյուրընկալ։

Benvenuti a Casa Nostra` բարի գալուստ մեր տուն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին