×

Լուսանկարը՝ Pinktober

Hard Rock Cafe Yerevan-ը միացել է PINKTOBER արշավին

Hard Rock Cafe Yerevan-ը միացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին՝ Hard Rock Café International-ի ամենամյա PINKTOBER  արշավի շրջանակներում:

Հոկտեմբերին Hard Rock Cafe Yerevan-ում կգործեն ճաշացանկի հատուկ առաջարկներ, իսկ հասույթի մի մասը կնվիրաբերվի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին:

Hard Rock International-ը նշում է 23-րդ ամենամյա PINKTOBER արշավը՝ համագործակցելով աշխարհահռչակ շեֆ-խոհարար եւ կրծքագեղձի քաղցկեղը վերապրած Դոմինիկ Կրենի հետ:

Hard Rock Cafe Yerevan-ը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) պորտֆելային ընկերություններից է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին