×

Երեւանում գործարկվել է Yandex Eats ծառայությունը

Yandex Eats հավելվածի միջոցով Երեւանում կարելի է պատվիրել պատրաստի ուտեստներ եւ ապրանքներ նույնիսկ այն ռեստորաններից, որտեղ չկա առաքման ծառայություն։

Հայաստանը դարձավ չորրորդ երկիրը Ռուսաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից հետո, որտեղ հասանելի է ծառայությունը։
 
Ծառայությանն արդեն միացել է ավելի քան 100 հաստատություն Երեւանում։

«Մթերք» առանձին կատեգորիայում օգտատերերը կարող են խանութների կատալոգից ընտրել ապրանքներ՝ սննդամթերք ու ըմպելիք, սպորտային սնունդ ու տարատեսակ պարագաներ կենդանիների համար։

Գործընկերների ցանկի համալրմանը զուգահեռ կմեծանա նաեւ պատվերի համար հասանելի ուտեստների եւ ապրանքների բազմազանությունը։
 
«Մենք վաղուց էինք ծրագրում մուտք գործել Երեւան, ուսումնասիրում էինք շուկան եւ շփվում գործընկերների հետ: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մենք ամբողջությամբ տեղայնացրինք հավելվածը. այժմ այն հասանելի է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով»,- ասել է Yandex Eats-ի տարածաշրջանային զարգացման ղեկավար Պողոս Ալխասյանը։
 
Yandex Eats-ի հաղորդագրության մեջ ասված է, որ պատվերի ձեւակերպման պահից մինչեւ նշված հասցեով առաքումը կազմում է 30 րոպե:

«Սեփական տեխնոլոգիաները թույլ են տալիս օպտիմալացնել առաքման արագությունը եւ գործընկերների հետ աշխատանքի սովորական մեխանիզմները։ Պլատֆորմը տարբերակում է պատվերները եւ օպտիմալ երթուղիներ կազմում։ Ի դեպ, հաշվի են առնվում նաեւ տվյալ տարածքի մյուս պատվերներն ու հասանելի առաքիչների թիվը։ Առաքման բոլոր փուլերին կարելի է հետեւել հավելվածում:
Պատվերներն առաքում են գործընկեր լոգիստիկ ծառայությունների եւ ռեստորանների առաքիչները։ Նրանք կարող են ընտրել իրենց հարմար առաքման  եղանակը՝ ոտքով, ինքնագլորով, հեծանվով, թե մոպեդով։ Որոշ թաղամասեր առաքումները կատարվելու են մեքենայով, որպեսզի պատվերը չուշանա», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Մինչեւ նոյեմբերի 15-ը պատվերների առաքումը կլինի անվճար։ Վճարումը հնարավոր է հավելվածում բացված հաշվին կցված բանկային քարտով կամ ArСa համակարգով։ Պատվերները կանխավճարային են, իսկ գումարը կգանձվի ավտոմատ կերպով:
 
Պատվերը կարելի է գրանցել թե՛ Yandex Eats հավելվածում, թե՛ կայքում։

Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում, ինչպես նաեւ Yandex Go հավելվածում՝ «Eats» առանձին բաժնում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին