«Մի գավաթ միս, մի կտոր գինի». Երեւանի ամենաբազմազան ու ամենահամեղ սթեյքերը հենց այս կարգախոսով սթեյք հաուսում են մատուցվում. բարի գալուստ «Սմոքինգ Շեֆ»։
Այստեղ նույնիսկ ամենաքմահաճ հյուրը, սթեյքի սիրահարն ու գուրմանը կգտնի իր ճաշակին համապատասխան մսային ուտեստ։ «Սմոքինգ Շեֆ»-ի խոհարարները տիրապետում են բարձր մարմարայնության հյութալի սթեյքերի պատրաստման ու մատուցման գաղտնիքներին եւ նրբություններին:
«Սմոքինգ Շեֆ»-ի համեղ եւ հյութեղ սթեյք ստանալու գրավականներից են ինչպես որակյալ միսը, այնպես էլ մսի մշակման եւ պատրաստման տեխնոլոգիան: Այստեղ սթեյքը պատրաստվում է բնական փայտածխի վրա եւ հատուկ վառարանում՝ Josper-ում, ինչն էլ համի ու ճիշտ եփվածության կարեւոր գործոններից է:
«Սմոքինգ շեֆ-ն այն եզակի ռեստորաններից է, որտեղ կարող եք համտեսել նաեւ հանրահայտ վագյու մարմարյա մսից պատրաստված հյութեղ սթեյքը։ Ռեստորանում ներկայացված է նաեւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայի համեղ ու բարձրորակ մսամթերքը։
«Սմոքինգ Շեֆ»-ի ռեստորանի արդեն սիրված ու յուրահատուկ հայեցակարգի, միշտ հաջողություններ գրանցելու, կարիերային աճ ունենալու եւ ռեստորանի առանձնահատկությունների մասին պատմում է հենց ռեստորանի թիմը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: