×

Սարգիս Հարությունյանը

Բնություն եւ խոհանոց. Օ₂ Cafe & Bar-ն իր դռները կբացի օգոստոսի 24-ին

Բնություն, թթվածին, ծաղիկներ, կանաչ միջավայր եւ... խոհանոց։ Օգոստոսի 24-ին իր դռները պաշտոնապես կբացի Օ₂ Gardens-ում գտնվող Օ₂ Cafe & Bar-ը։ Սրճարանի բացումն ազդարարվելու է յուրահատուկ միջոցառմամբ, ներկայացվելու է հատուկ այդ օրվա համար մշակված սեթ մենյու։ Միջոցառման հատուկ հյուրը HAYAT Project-ն է, որը հանդես է  գալու համերգային ծրագրով։

Օ₂ Gardens-ը հայաստանյան առաջատար արտադրող PROFAL GROUP-ի կանաչապատման նոր ուղղությունը ներկայացնող նախագիծն է, որն այսօր գործում է Հայաստանում կանաչապատման նոր մշակույթ ձեւավորելու առաքելությամբ։

Բուսաբանական այգու կոնցեպտով Օ₂ Gardens-ը բացի մասնագիտական ծառայություններ առաջարկող կառույցից, նաեւ ընտանեկան հանգստի եւ ժամանցի յուրահատուկ վայր է։ Օ₂ Gardens-ի վարչական շենքի հարեւանությամբ արդեն գործում է Օ₂ Cafe & Bar սրճարանը։ Սրճարանն ունի փակ եւ բացօթյա սրահներ, բար եւ եվրոպական խոհանոցի ուղղվածությամբ հետաքրքիր ճաշացանկ։


Սրճարանում կողք կողքի երկու աշխարհներ են՝ խոհանոցն ու բնությունը. մի կողմում կարող եք տեսնել ինչպես է պատրաստվում ձեր ուտեստը, մյուսում՝ շրջել ու հիանալ բնության հրաշալիքներով, ծաղիկներով ու հարուստ բուսականությամբ։

Սրճարանի բրենդ-շեֆը խոհարար Սարգիս Հարությունյանն է, ով ոլորտում ավելի քան տասը տարվա փորձ ունի, դասընթացներ եւ վերապատրաստումներ է անցել միջազգային խոհարարների հետ, աշխատել որպես սու շեֆ եւ շեֆ հայաստանյան առաջատար ռեստորաններում։ Օ₂ Cafe & Bar-ի կոնցեպտն ինքնին տարբերվող ու ինքնատիպ է, ասում է Սարգիս Հարությունյանը:

Խոսքը փոխանցենք նրան:

Օ₂ Cafe & Bar-ի բացման օրվա սեթ մենյուի մասին

Օ₂-ն առանձնանում է իր ամեն ինչով՝ գտնվելու վայրով, կոնցեպտով ու ձեւաչափով։ Դրան համապատասխան փորձում ենք հետաքրքիր դարձնել նաեւ Օ₂ սրճարանը։ Ինչպես սեթ մենյուի, այնպես էլ սրճարանի ճաշացանկը մշակելիս ոգեշնչումը եղել է հենց բնությունը։ Խոհանոցի հիմնական ուղղվածությունը եվրոպականն է, քանի որ ինքս երկար տարիներ մասնագիտացել եմ հենց այդ ուղղությամբ։ Շատ սիրում եմ հատկապես իտալական խոհանոցը։

Ճաշացանկում շեշտը դրված է հենց բնական բաղադրիչների, կանաչ մթերքների, բանջարեղենային աղցանների ու բուսական կերակրատեսակների վրա։ Իհարկե, ունենք նաեւ ծովամթերք ու մսային ուտեստներ, շուտով նաեւ կներկայացնենք իտալական պիցցա։


Սրճարանի պաշտոնական բացման օրվա սեթ մենյուն ներառում է երկու նախուտեստ, աղցաններ, հիմնական ուտեստ՝ արքայախնձորով հորթի ֆիլե, եւ, իհարկե, աղանդեր՝ մեր ավանդական ու արդեն սիրված թայլանդական պաղպաղակը, որը պատրաստվելու է հենց հյուրերի աչքի առջեւ։ Մեր ուտեստները գուցե ծանոթ լինեն շատերին, բայց բոլորն էլ հեղինակային որեւէ տարր ունեն, որի շնորհիվ առանձնանում են։

Խոհանոցի եւ բնություն ներդաշնակ կապի մասին

Բազմաթիվ վայրերում ու խոհանոցներում եմ աշխատել, որոնք միմյանցից շատ տարբեր են եղել, բայց բնությանն այսքան մոտ աշխատելու փորձ դեռեւս չեմ ունեցել։ Հենց այդ հետաքրքիր փորձառություն ունենալու ձգտումն էլ ստիպեց, որ սիրով աշխատեմ այստեղ։ Բնության հետ ներդաշնակ կապն ու բնության մեջ՝ կանաչով շրջապատված տարածքում աշխատելը ոգեշնչում է նոր ուտեստների եւ նոր գաղափարների։

Սարգիս Հարությունյանը


Առաջիկայում այստեղ բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ եւ տարբեր խոհանոցներին նվիրված օրեր կունենանք, ընդունված ձեւաչափերով թեմատիկ երեկոներ, որոնց ընթացքում կպատմենք ուտեստների պատրաստման առանձնահատկությունների, գաղտնիքների մասին։ Մի խոսքով՝ անելու ենք ամեն բան, որպեսզի մեր հյուրերին միշտ նորն առաջարկենք։ Բայց շատ ավելի հեռահար նպատակներ ունենք։ Նախատեսում ենք ավելի մեծացնել տարածքը, բացօթյա ռեստորան ու բաց խոհանոց ունենալ։


Շատ կարճ ժամանակ է, ինչ սրճարանը գործում է, բայց արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից, հատկապես նրանց համար, ովքեր հանգիստ ու խաղաղ ժամանցի համար փնտրում են բնությանը մոտ վայրեր։ Մեր հյուրերն էլ այստեղ  գալիս են հենց այդ տրամադրող միջավայրի, համեղ ուտեստների եւ հետաքրքրիր բարի համար, որտեղ կարող են վայելել ինչպես հայտնի, այնպես էլ հեղինակային կոկտեյլներ։

Օ₂ Gardens-ի կոնցեպտին համապատասխան՝ Օ₂ Cafe & Bar-ը եւս բնության հետ ներդաշնակ ընտանեկան ժամանցի յուրահատուկ վայր է, որտեղ կտրվելով քաղաքի աղմուկից, բայց եւ հեռու չգնալով՝ կարող եք անցկացնել անմոռանալի օր սիրելիների ու հարազատների հետ, կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, կամ պարզապես կտրվել առօրյա հոգսերից եւ ունենալ հիշարժան երեկո։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին