×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

15 տարվա ընթացքում «Երեմյան Փրոջեքթսը» 10 մլն հյուր է սպասարկել

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները 15 տարվա ընթացքում 10 մլն հյուր են սպասարկել:

Այդ մասին Banks.am-ի հետ հարցազրույցում ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

«15 տարի առաջ ուզում էինք զարգացնել ռեստորանային ոլորտը, կոտրել կարծրատիպն այն մասին, որ ռեստորան հաճախելը ոչ բոլորին է հասանելի, մեծ նպատակ ունեինք վերհանել ու պահպանել հայկական ազգային խոհանոցի մշակույթն ու ավանդույթները, տեղացիներին ու քաղաքի հյուրերին մատուցել իրական հայկականը: «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցով մենք կյանքի կոչեցինք մեր այդ նպատակը։ Այսօր մեր ռեստորանները, իսկապես, մայր քաղաքի համն ու հոտն են դարձել, մեր ռեստորանների մասին պատմում ու խոսում են աշխարհի տարբեր երկրներում, մեզ մոտ մեկ անգամ ճաշելու կամ ընթրելու համար զբոսաշրջիկներն օդանավակայանից ուղիղ մեր ռեստորաններ են գալիս։ Սա էլ մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել ենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ քաղաքի ու երկրի հանդեպ։ «Պանդոկ Երեւան» ռեստորանների հաջող գործարկումից հետո մեզ համար ավելի բարձր նշաձող սահմանեցինք, սկսեցինք կոնցեպտուալ ռեստորաններ բացել, Հայաստանը դիրքավորել որպես գաստրոտուրիզմի ամենացանկալի ուղղություն, առաջինը մենք Հայաստանում բացեցինք հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող ռեստորան՝ «Ռենոմեն»», - ասել է Դավիթ Երեմյանը:

Հարցազրույց ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին