×

Պետո Պողոսյանի նկարները

15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորանները. «Պանդոկ Երեւան»

Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթսը» այս տարի նշում է գործունեության 15-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ընկերությունը մեկնարկել է ռեստորանների մասին պատմող շարք, որի առաջին թողարկումը նվիրված է «Երեմյան Փրոջեքթսի» մայր բրենդին ու առաջին նախագծին՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանային ցանցին։

«Մայր քաղաքի համն ու հոտը». այս ջերմ կարգախոսով արդեն մեկ ու կես տասնամյակ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երեւան» ռեստորանները ամբողջացնում են երեւանյան համեղ ու անկրկնելի կոլորիտը։

Ավելի քան 15 տարի առաջ Խորենացի 29/2 հասցեում բացվեց առաջին «Պանդոկ Երեւանը»՝ «Երեմյան Փրոջեքթսի» առաջին նախագիծն ու մայր բրենդը։



Մայրաքաղաքում հայկական խոհանոցի իրական համն ու հոտը ներկայացնելու, ազգային խոհարարական ավանդույթները վերհանելու, պահպանելու եւ քաղաքի հյուրերին իրական հայկական խոհանոցը մատուցելու նպատակով ստեղծված «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցն առաջին օրվանից առ այսօր հաջողությամբ է կատարում իր առաքելությունը: «Պանդոկ Երեւանը» դարձել է երեւանցիների եւ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։

«Պանդոկ Երեւանի»՝ Խորենացի մասնաճյուղի աշխատակիցները շատ լավ հիշում են՝ ռեստորանն առաջին օրվանից այնքան էր սիրվել, որ մի պահ նույնիսկ լուրեր էին պտտվում՝ այնտեղ գնալն անիմաստ է` միեւնույն է, ազատ տեղ չի լինելու։

Պանդոկ Երեւանը հաջողել է, սակայն այդ ճանապարհին դժվարությունները քիչ չեն եղել. վայրիվերումներ եւ խոչընդոտներ, բայց ամեն բան հաղթահարել են՝ թիմային ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Առաջին մասնաճյուղի բացումից կարճ ժամանակ անց՝ 2008-ին բացվեցին «Պարոնյան», 2010-ին` «Ամիրյան», 2014-ին` «Տերյան» մասնաճյուղերը, իսկ 2018-ին՝ «Պանդոկ Երեւան Գետափին»-ը։

Մեծ ռեստորանային ցանցի պատմությունը սկսվել է՝ շատ քչից ու փոքրից, իսկ այսօր արդեն խոհարարական թիմը չունի եւ ոչ մի խնդիր ու դժվարություն, ամեն օր սիրով գալիս է աշխատանքի՝ արդեն երկրորդ տուն դարձած «Պանդոկ Երեւան», երկրորդ ընտանիք դարձած թիմակիցների ու ընկերների մոտ։

«Պանդոկ Երեւան» ցանցի մասնաճյուղերից յուրաքանչյուրի կոլորիտում եւ աշխատանքում ամփոփված են ընկերության տարիների պատմությունը, արժեքներն ու հայկական խոհանոցի հանդեպ ունեցած յուրահատուկ վերաբերմունքը։

Միշտ թարմ, արագ, բազմազան ու համեղ՝ տնականի պես. այսպես են հյուրերը բնութագրում «Պանդոկ Երեւանը»՝ վայր, որի հյուրընկալության համար միշտ վերադառնում են։ Վերադառնում են՝ անգամ սիրելի  մատուցողի լուսանկարով, վստահ լինելով, որ վերջինս կրկին տեղ կգտնի իրենց համար արդեն շատ սիրելի ռեստորանում։

«Պանդոկ Երեւանի» խոհարարների թիմը ճաշացանկի յուրաքանչյուր ուտեստ պատրաստում է մեծ սիրով ու նվիրումով, քանի որ կարեւոր խնդիր ունի՝ սիրված եւ հնուց եկած հայկական ճաշատեսակները ներկայացնել ինչպես հարկն է։

Խոհարարական այս «բանակի» առջեւ մեկ այլ կարեւոր խնդիր էլ է դրված՝ պահպանել եւ զարգացնել ազգային խոհանոցի վարպետության ավանդույթներն ու մշակույթը, վեր հանել մոռացված բաղադրատոմսերն ու դրանք ներկայացնել նորովի մատուցմամբ եւ ուրույն ձեռագրով։

«Պանդոկ Երեւանի» հաջողության գրավականը պարզ է՝ միայն թարմ, տեղական ու բարձրորակ մթերքներ, ուտեստների պատրաստման եղանակ ու բաղադրատոմսեր, հաճելի ու հյուրընկալ միջավայր։

Հայկական եւ հայկականի մասին «Պանդոկ Երեւան»-ը ծնվել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրուց, որովհետեւ մենք սիրում ենք Երեւանը` մեր քաղաքի համն ու հոտը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին