×

Լուսանկարը՝ Reuters

Ծիրանի 9 օգտակար հատկությունները

Ծիրանը, հավանաբար, հայերի ամենասիրելի միրգն է, բայց ոչ բոլորը գիտեն, թե որքան օգտակար է այն: Ուրեմն, գնացինք։

1.    Ծիրանի պարունակած բետա-կարոտինը հանդիսանում է վիտամին A-ի նախորդողը եւ անհրաժեշտության դեպքում օրգանիզմում վերածվում է այդ վիտամինի։

2.    Բետա-կարոտինն ունի կոնվերսիայի ամենաբարձր ցուցանիշը: Վիտամին A-ն կարեւոր է տեսողության, վերարտադրության եւ մաշկի առողջության համար, ինչպես նաեւ նպաստում է իմունային համակարգի ամրացմանը:

3.    Ծիրանի սննդային մազաթելերն օգտակար են մարսողական համակարգի առողջության համար։

4.    Ծիրանը կալիումի հարուստ աղբյուր է, որը պաշտպանում է սրտի առողջությունը։

5.    Ծիրանը հավասարակշռում է արյան ճնշումը եւ պահում այն ճիշտ նորմալ մակարդակի վրա։

6.    Ծիրանի մեջ պարունակվող կալցիումն ու ֆոսֆորը կարեւոր են ոսկորների առողջության համար։

7.    Ծիրանն օգտակար է բերանի խոռոչի եւ ատամների առողջության համար։ Այն  կանխում է լնդերի հետ կապված խնդիրները եւ նպաստում ներբերանային վերքերի ապաքինմանը։

8.    Ծիրանը խոնավացնում, պաշտպանում եւ հարթեցնում է մաշկը։

9.    Վիտամին A-ն արգելակում է ճարպագեղձերի գործունեությունը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին