×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Hard Rock Cafe»-ն փնտրում է թիմակիցներ՝ Երեւանը «ցնցելու» համար

Առաջիկա ամիսներին աշխարհում 185 մասնաճյուղ ունեցող «Hard Rock Cafe»-ն կբացվի նաեւ Երեւանում։ Այսօր արդեն այն փնտրում է հայաստանյան շուկայի լավագույն մասնագետներին՝ միասին կերտելու տեղական սպասարկման ոլորտի նոր մշակույթ:

Հունիսի 9-ին եւ 10-ին Holiday Inn հյուրանոցում ընթացող աշխատանքային տոնավաճառի նպատակն է հանրությանը ներկայացնել «Hard Rock Cafe Yerevan»-ում աշխատելու առավելություններն ու հարցազրույցների միջոցով համալրելու թիմը:

GastroVino-ն պատմում է տոնավաճառի ընթացքի ու «Hard Rock Cafe Yerevan»-ի աշխատակիցը դառնալու առավելությունների մասին:

Սպասարկման ոլորտի know-how

Արսեն Հովհաննիսյան, «Hard Rock Cafe Yerevan»-ի ֆրանչայզինգի սեփականատեր «Дом Арена» ընկերության տնօրեն

Մեր կողմից առաջարկվող աշխատանքային պայմանները ոլորտում առանձնանում են ինչպես վարձատրության, այնպես էլ սոցիալական փաթեթների տեսանկյունից: Բացի այդ, մեծ են կրթվելու եւ կարիերային արագ աճի հնարավորությունները: «Hard Rock Cafe»-ի տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այստեղ մարդիկ սկսում են առաջին աստիճանի պաշտոնից, օրինակ, մատուցող աշխատելուց, իսկ տարիների ընթացքում դառնում են տնօրեն: Հատուկ շեշտադրում ենք անդադար կրթվելը ու երկար ժամանակ ապահովում ենք դա:

Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դիմորդները բավականին շատ են: Աշխատանքային տոնավաճառի արդյունքում մեզ մոտ աշխատանքի կանցնեն լավագույն 60 մասնագետները: Մյուս շաբաթ Երեւան կժամանի նաեւ մեր թրեյներների թիմը, որը լրացուցիչ ուսուցում կանցկացնի ընտրված մասնակիցների հետ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Որեւէ կերպ չցանկանալով թերագնահատալ Հայաստանում հյուրընկալության ոլորտը, պետք է նշեմ, որ փաստացի, գործ ունենք տարիներով մշակված կառավարման տեխնիկաների հետ, որից կարող ենք սովորել ու Հայաստանում կիրառել:

Job Fair, Hard rock café_1

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ դեռեւս քննարկում էինք Հայաստանում այս ծրագրի իրականացումը, արդեն իսկ այդ ժամանակ կարեւորում էինք, որ այս ընկերությունը իր հետ բերելու է ոչ միայն ռեստորան, այլ նաեւ «know-how»` գիտելիքներ, փորձ, կոորպորատիվ կառավարման մշակույթ:

Կարիերային աճ եւ նոր մշակույթ

Բոբ Խալիլ, «Hard Rock Cafe»-ի գլխավոր տնօրեն

Աշխատանքի տոնավաճառի նպատակն է գտնել մեր թիմի այնպիսի ապագա անդամների, որոնց հետ միասին կկարողանանք «ցնցել» Երեւանը: Մեզ համար կարեւոր հատկանիշներ են ազնվությունը, ճշտապահությունը, աշխատանքին ու բրենդին նվիրվածությունը, մեր մշակույթը սովորելու մեծ ցանկությունն ու մեր ուսուցման գործընթացով անցնելուն ունակ լինելը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այժմ փնտրում ենք՝

- խոհարարների,

- բարմենների,

- մատուցողների,

- հուրընկալների,

- վաճառքի խորհրդատուների,

- հավաքարարների:

Մեզ մոտ աշխատանքի անցնելը տալիս է մի շարք առավելություններ: Առաջինը մրցակցային եւ արդարացի աշխատավարձն է եւ առողջապահական ապահովագրությունը: Վերջինս Հայաստանում այդքան էլ տարածված երեւույթ չէ:

Բոբ Խալիլը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացի այդ, բոլորի համար ապահովում ենք կարիերային աճի հավասար հնարավորություններ, ու ապահովում ենք հիանալի երաժշտական միջավայր: Հետագայում յուրաքանչյուր աշխատակից կարող է լինել թրեյներ՝ այլ տեղերում բացվող «Hard Rock Cafe»-ի թիմին վերապատրաստելու համար ճիշտ այնպես, ինչպես իրենք են վերապատրաստվելու Երեւանում:

Այսօր աշխատանքի համար դիմել ցանկացողները կլրացնեն համապատասխան հայտը, հետո կներկայանան հարցազրույցի առաջին փուլին: Վաղն էլ տեղի կունենա հարցազրույցի երկրորդ փուլը, որը կվարեմ ես:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք նպատակ ունենք բարձրակարգ մատուցման նոր արժեք ներդնել հայաստանյան սպասարկման ոլորտի մշակույթում, որի համար ունենք 51 տարվա յուրօրինակ փորձառություն:

Պատգամը՝ երջանկացնել մյուսներին

Անի Սիմոնյան,  «Hard Rock Cafe Yerevan»-ի օպերացիոն մենեջեր

«Hard Rock Cafe»-ի թիմում աշխատելը հոյակապ հնարավորություն է ճամփորդելու, նոր հմտություններ ձեռք բերելու կամ պարզապես սեփական աշխատանքը վայելելու համար: Թեեւ բրենդը մեզ տալիս է որոշակի շեշտադրում, կարեւորում ենք նաեւ տեղական արժեհամակարգն ու գործոնները:

Անի Սիմոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հարցազրույցի հարցերի միջոցով փորձելու ենք պարզել՝ արդյո՞ք դիմողը կարողանում է առաջնայինը տարբերակել երկրորդականից, ճիշտ եւ դինամիկ որոշումներ կայացնել, քանի որ տվյալ ոլորտում ամենակարեւորը ճիշտ ժամանակին ճիշտ կողմնորոշվելն է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մարդիկ անկեղծ ու նվիրված լինեն աշխատանքում: Նաեւ սիրեն իրենց աշխատանքը, որովհետեւ այլ պարագայում չես կարող այնպես մատուցել ծառայությունը, որ այն դիմացինին երջանկացնի:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին