×

Լուսանկարը՝ «Անուշ» ռեստորան

Անուշ Միրզոյանցը պատմել է «Anoush»-ում իր հեղինակային երեկոյի մասին

Մոսկվայի «Անուշի աշխարհ» խոհարարական դպրոցի սեփականատեր Անուշ Միրզոյանցը պատմել է, թե ինչպես է անցել իր հեղինակային երեկոն հոկտեմբերի 23-ին երեւանյան «Անուշ» ռեստորանում։

Լուսանկարը՝ «Անուշ» ռեստորան


«Չեմ կարող ասել ամբողջ Երեւանի համար, սակայն այն, ինչ արեց «Անուշ» ռեստորանի խոհարարների թիմը, իմ հասկանալուց վեր էր»,- գրել է Անուշ Միրզոյանցը։

«Գիտե՞ք, թե ինչ է 25 հոգու միաժամանակյա մատուցումը։ Խորտիկ, ապուր, տաք ուտեստ: Ամենանուրբը իշխանի թարթարն էր։

Լուսանկարը՝ «Անուշ» ռեստորան


Միանգամից 25 չափաբաժին մատուցել, որպեսզի ոչ մեկը չծորա, որպեսզի սոուսը միաժամանակ տոգորի բոլոր բաղադրիչները։ Խոհանոցը նկուղային հարկում է։ Երեք մատուցող էին աշխատում՝ յուրաքանչյուրի ձեռքում առավելագույնը 4 ափսե կար։ Հաշվեք: Թարթարը 2 րոպեում մատուցվեց 25 հյուրի։ Ցույց տվեք գոնե մեկ եվրոպական բուտիկային ռեստորան, որը կարող է պարծենալ մատուցման նման արագությամբ»,- նշել է Անուշը։

Լուսանկարը՝ «Անուշ» ռեստորան


Երկրորդ ուտեստի համար հյուրերին մատուցվել էր դդմիկի սերուցքային ապուր՝ այծի պանրից պատրաստված պաղպաղակով:

Լուսանկարը՝ «Անուշ» ռեստորան


«Հարկավոր էր, որ ե՛ւ ապուրը տաք մնա, ե՛ւ սառը պաղպաղակը չհալվի տաք ապուրի մեջ եւ պահպանի իր ձեւը։ Հենց այս տեքստուրաների համակցությունն էր ապահովու, այն յուրահատուկ համը, որը հյուրերը հատուկ նշում էին»,- նշել է խոհարարը:

Երրորդ ուտեստը խնձորի մեջ տապակած չամանով սիգն էր։

Լուսանկարը՝ «Անուշ» ռեստորան


«Խնձորի երեք տարբերակ էինք պատրաստել, երկու համտես արել, սակայն այն, ինչ արեց ռեստորանի թիմը, գերազանցեց սպասելիքներս։ Ընթրիքից հետո հյուրերը մոտենում էին ինձ, շնորհակալություն հայտնում եւ ասում, որ մեզ հաջողվել է զարմացնել իրենց առաջին հայացքից անհամատեղելի մթերքներով, առաջին հայացքից անհասկանալի ուտեստներով»,- ասել է Անուշ Միրզոյանցը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին