×

Լուսանկարը՝ EU Neighbours East

Ռեստորատորներին գոհացրել է ՊԵԿ-ի արագ արձագանքը

Ռեստորանների Հայկական Միությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ «գոհունակություն հայտնելով ՊԵԿ-ի արագ արձագանքի առնչությամբ, ինչը համագործակցության ոգու դրսեւորման օրինակ է»։

«Միության անդամ կազմակերպությունները երբեք չեն խուսափել ստուգումներից եւ մեծ ջանք են ներդրել ոլորտի թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ, ինչն ընդհանուր առմամբ հաջողվել է: Միաժամանակ, միշտ պատրաստակամ ենք եղել պետության հետ համագործակցության՝ ոլորտում եղած խնդիրները լուծելու, երկուստեք արձանագրվող թերությունները ուղղելու նպատակով։

Հանրային սննդի ոլորտը պետությանը պատուհասած համաճարակի եւ աղետալի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո՝ ցայսօր, շարունակել է բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները:

Ընդգծելով նաեւ այն փաստը, որ ոլորտը փորձում է հաղթահարելով ճգնաժամը, որոշակի տնտեսական աշխուժություն ապահովել երկրում, առաջարկում ենք կոշտ վարչարարության փոխարեն առկա խնդիրների կամ ռիսկերի դեպքում կիրառել նախազգուշական եւ կանխարգելիչ գործողություններ, ինչը եւ կլինի պետություն-մասնավոր համագործակցության լավ օրինակ», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ռեստորանների Հայկական Միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որին արձագանքել էր ՊԵԿ-ը:

Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին