×

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեստորատորները պետությանը կոչ են անում զերծ մնալ «ռեպրեսիվ մեթոդներից»

Ռեստորանների հայկական միությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով օրինապահ և բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների Հայկական Միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում և իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսության զարգացման եւ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու  գործում։

Ռեստորանների Հայկական Միությունը խրախուսել եւ ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին»։

Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին