×

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք

ՊԵԿ-ն արձագանքել է Ռեստորանների միության հայտարարությանը

Ռեստորանների հայկական միությունն այսօր հայտարարել էր, որ վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում «աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված եւ օրենքի խախտումներով իրականացվող ստուգումներ, օպերատիվ միջոցառումներ, ոլորտի աշխատողների հարցաքննություններ է իրականացնում»:

GastroVino-ն միության տարածած հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՊԵԿ-ից:

«ՊԵԿ-ն իրականացնում է իր հսկողական միջոցառումները բոլոր ոլորտների, այդ թվում եւ հիշատակված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում: Չհիմնավորված ոչ մի ստուգում չի արվում»,- ասել է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ առանց հիմքերի որեւէ օպերատիվ միջոցառում չի իրականացվում եւ  անհարկի միջամտություններ չեն կարող տեղի ունենալ:

Լուսինե Մկրտչյանը հայտնել է, որ կոմիտեն օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին