×

Երեւանում կբացվի Novikov Group-ի նախագիծը

Երեւանի գլխավոր գաստրոնոմիական Սարյանի փողոցում տեղադրվել են պաստառներ, որոնք տեղեկացնում են Novikov Group-ի ընտանիքի Avocado Queen ռեստորանի նախատեսվող բացման մասին:

Արկադի Նովիկովը ռուսաստանցի ամենահայտնի ռեստորանատերերից է: Իր առաջին ռեստորանը՝ Sirena- ն, նա բացել էր 1991-ին, իսկ այսօր ունի ավելի քան 80 նախագիծ Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Քաթարում, Թուրքիայում:

Avocado Queen ռեստորանը Նովոսիբիրսկում Լուսանկարը՝ Novikov Group


Avocado Queen ռեստորաններ գործում են Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Իբիցայում, Բոդրումում, Ռոստովում:

GastroVino-ն հարցում է ուղարկել Novikov Group-ի մամուլի ծառայությանը`խնդրելով մանրամասներ հայտնել երեւանյան նախագծի մասին:

Արկադի Նովիկովի ծավալուն հարցազրույցը ՏԱՍՍ-ին կարելի է կարդալ այս  հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին